Մեր մասին

Բարի գալուստ Յուփաբ: Յուփաբ նախագիծը հանդիսանում է հայկական առաջին էլեկտրոնային գրախանութը: Մեր գլխավոր նպատակն է խթանել բարձրորակ անվճար և վճարովի էլեկտրոնային գրքերի տարածումը հասարակության շրջանում:

Յուփաբն առաջին հարթակն է, որի միջոցով հայ հեղինակները, թարգմանիչներն ու հրատարակիչները կարող են ինքնուրույն հրատարակել միջազգային պահանջներին համապատասխան էլեկտրոնային գրքեր, դառնալ հանրաճանաչ և ստանալ եկամուտներ: Մենք ապահովում ենք ուղիղ և անարգել կապ հեղինակի և ընթերցողի միջև: Յուփաբը կատարյալ միջոց է վեպեր, պատմվածքներ, չափածո ստեղծագործություններ, իրապատում գործեր, ակնարկներ, մենագրություններ, գիտական հետազոտություններ և այլ տիպի գործեր հրատարակելու համար:

Յուփաբը հայ ընթերցողին հիանալի հնարավորություն է ընձեռում կազմելու իր էլեկտրոնային գրադարանը: Այստեղ կարելի է գտնել թե’ դասական և թե’ ժամանակակից գրականության նմուշներ` թողարկված բոլոր հիմնական էլեկտրոնային ֆորմատներով: Մեր էլեկտրոնային գրքերի մեծ մասը բավականին մատչելի է, իսկ շատերն էլ` անվճար: Մաղթում ենք ձեզ հաճելի ընթերցանություն: