Գրքի մանրամասներ

Դատապարտվածի օրագիրը

Դատապարտվածի օրագիրը

3.67 out of 5 based on 3 customer ratings
(3 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ Անվճար

Բազ­մաշ­նորհ գրա­կա­նա­գետ էր Սու­րե­նը, Հա­յաս­տա­նի Գի­տու­թյուն­նե­րի ակա­դե­միայի գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տի ավագ գի­տաշ­խա­տող, ՀԽՍՀ պե­տա­կան մր­ցա­նա­կի դափնե­կիր: Նա հե­ղի­նա­կել էր եր­կու տաս­նյա­կից ավե­լի մե­նագրու­թյուն և շուրջ 300 գի­տա­կան հոդ­ված: Հատ­կա­պես մեծ ար­ձա­գանք էին գտել Ղևոնդ Ալի­շա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան ժառան­գու­թյա­նը, նրա հայ­րե­նա­սի­րա­կան պոե­զիային նվիրված Շտի­կյա­նի բարձ­րար­ժեք աշ­խա­տու­թյուն­նե­րը: Սու­րե­նը կազ­մել էր «Հայ նոր գրա­կա­նու­թյան ժա­մա­նա­կագ­րու­թյուն (1801-1875թթ.)» մե­ծար­ժեք եռա­հա­տոր աշ­խա­տու­թյու­նը, Ն.Ս­.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամե­նայն Հայոց կա­թո­ղի­կո­սի կյան­քի և գոր­ծու­նեու­թյան ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը և նրա աշ­խա­տու­թյուն­նե­րի մա­տե­նագրու­թյու­նը, հե­ղի­նա­կել էր շատ այլ գր­վածք­ներ:

Հեղինակ` Սուրեն Շտիկյան-Վանեցի
Հրատարակիչ` ԵՊՀ Հրատարակչություն
Էջերի քանակ (A4)` 52
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978-5-8084-2098-4
Հրատարակվել է` 17-06-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` PDF

  1. 5 out of 5

    :

    lavna

  2. 1 out of 5

    :

    Sexmum em ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ voch mi ban chi linum inch anem??(((

  3. 5 out of 5

    :

    Զամբյուղում ավելացնելուց հետո, մտեք զամբյուղ և սեղմեք շարունակել, այնուհետև հետևեք հրահանգներին

Մեկնաբանել և գնահատել

ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում կայացավ համալսարանի բացումը: Արարողությունը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Մասնակցում էին վարչապետ Ալ. Խատիսյանը, Հանրապետության մյուս ղեկավարները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դեսպանները:

Նույն օրը` 1920թ. հունվարի 31-ին, համալսարանը լույս ընծայեց առաջին թերթը`«Հայաստանի համալսարան» խորագրով` փաստորեն սկիզբ դնելով համալսարանական հրատարակչությանը:

Առաջին գիրքը ևս լույս է տեսել Ալեքսանդրապոլում: Սիրական Տիգրանյանը թարգմանել էր ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որից հետո տպագրվել է այդ առարկայի դասախոսությունը:

Շատ ուշագրավ է, թե ովքեր էին համալսարանական առաջին գրքերի հեղինակները և ինչպիսի սկիզբ է ունեցել ԵՊՀ հրատարակչական գործը:

ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերից շատերը շահել են պատվավոր մրցանակներ:

ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության ճանաչված մտավորականներ Վսեվոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյան (1998-2014):

Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը:

Այցելել պաշտոնական կայք