Գրքի մանրամասներ

Ֆինանսապես կայուն համալսարաններ II (եկամտի հոսքերը դիվերսիֆիկացնող եվրոպական համալսարաններ)

Համալսարանական ինքնավարությունը Եվրոպայում II (գնահատման հաշվեքարտ)

Էլ․ տարբերակ Անվճար

Բարձ­րա­գույն կրթութ­յան շա­հա­կից­ներն ընդ­հա­նուր առ­մամբ ըն­դու­նում են հա­մալ­ սա­րա­նա­կան ինքնավարության կար­ևո­րութ­յու­նը: ԵՀԱ-ն­իր տար­բեր հռչա­կագ­րե­ րի մեջ վե­րա­հաս­տա­տել է ինստիտուցիոնալ ինք­նա­վա­րութ­յան ո­րո­շիչ դե­րը բարձ­ րա­գույն ու­սուց­ման հաս­տա­տութ­յուն­նե­րի և լայն հա­սա­րա­կութ­յան հա­մար: Ինք­ նա­վա­րութ­յունն ինք­նան­պա­տակ չէ. այն կեն­սա­կան նա­խա­պայ­ման է եվ­րո­պա­կան հա­մալ­սա­րան­նե­րի հա­ջո­ղութ­յան հա­մար: Սույն զե­կույ­ցը, որն այս թե­մա­յի «Համալսարանական ինք­նա­վա­րութ­յունը Եվ­րո­պա­յում I»­ ո­րո­նո­ղա­կան հե­տա­զո­տության շարունակությունն է, դար­ձել է ԵՀԱ-ի զար­գա­ցող օ­րա­կար­գի մեկ այլ ու­ղե­նիշ:

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Թոմաս Էսթերման, Թեհի Նոքքալայ, Մոնիկա Շտեյնել
Հրատարակիչ` ԵՊՀ Հրատարակչություն
Էջերի քանակ (A4)` 95
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978-5-8084-2030-4
Հրատարակվել է` 08-06-2016
Ժանրեր` , ,
Հասանելի ֆորմատեր` PDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում կայացավ համալսարանի բացումը: Արարողությունը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Մասնակցում էին վարչապետ Ալ. Խատիսյանը, Հանրապետության մյուս ղեկավարները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դեսպանները:

Նույն օրը` 1920թ. հունվարի 31-ին, համալսարանը լույս ընծայեց առաջին թերթը`«Հայաստանի համալսարան» խորագրով` փաստորեն սկիզբ դնելով համալսարանական հրատարակչությանը:

Առաջին գիրքը ևս լույս է տեսել Ալեքսանդրապոլում: Սիրական Տիգրանյանը թարգմանել էր ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որից հետո տպագրվել է այդ առարկայի դասախոսությունը:

Շատ ուշագրավ է, թե ովքեր էին համալսարանական առաջին գրքերի հեղինակները և ինչպիսի սկիզբ է ունեցել ԵՊՀ հրատարակչական գործը:

ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերից շատերը շահել են պատվավոր մրցանակներ:

ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության ճանաչված մտավորականներ Վսեվոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյան (1998-2014):

Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը:

Այցելել պաշտոնական կայք