Գրքի մանրամասներ

Մարդու էկոլոգիա և էկոլոգիական ֆիզիոլոգիա

Մարդու էկոլոգիա և էկոլոգիական ֆիզիոլոգիա

Էլ․ տարբերակ Անվճար

Ուսումնական ձեռնարկում շարադրված են մարդու էկոլոգիայի և էկոլոգիական ֆիզիոլոգիայի հիմնական սկզբունքները, տարբեր միջավայրերում օրգանիզմի հարմարման ֆիզիոլոգիական հիմքերը, էկոլոգիական ռիսկի գործոնները և դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա, մարդու առաջացման կենսաբանական նախադրյալները և օրգան-համակարգերի վերակառուցումը նրա կազմավորման ընթացքում, շրջակա միջավայրի տարբեր գործոնների ազդեցության մեխանիզմները, սնման էկոլոգիական պրոբլեմները, շենքերի ներսի միջավայրի էկոլոգիական բնութագիրը:

Ձեռնարկում ներառված են թեստային առաջադրանքներ, տերմինների և հասկացությունների համառոտ բացատրություններ:

Սույն ձեռնարկը նախատեսվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների, մանկավարժական քոլեջների և ուսումնարանների, ուսուցիչների, բժիշկների և այն մասնագետների համար, որոնք զբաղվում են էկոլոգիայի խնդիրներով:

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Կ. Վ. Գրիգորյան, Ծ. Ի. Ադամյան
Հրատարակիչ` ԵՊՀ Հրատարակչություն
Էջերի քանակ (A4)` 256
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978-5-8084-1871-4
Հրատարակվել է` 16-06-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` PDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում կայացավ համալսարանի բացումը: Արարողությունը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Մասնակցում էին վարչապետ Ալ. Խատիսյանը, Հանրապետության մյուս ղեկավարները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դեսպանները:

Նույն օրը` 1920թ. հունվարի 31-ին, համալսարանը լույս ընծայեց առաջին թերթը`«Հայաստանի համալսարան» խորագրով` փաստորեն սկիզբ դնելով համալսարանական հրատարակչությանը:

Առաջին գիրքը ևս լույս է տեսել Ալեքսանդրապոլում: Սիրական Տիգրանյանը թարգմանել էր ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որից հետո տպագրվել է այդ առարկայի դասախոսությունը:

Շատ ուշագրավ է, թե ովքեր էին համալսարանական առաջին գրքերի հեղինակները և ինչպիսի սկիզբ է ունեցել ԵՊՀ հրատարակչական գործը:

ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերից շատերը շահել են պատվավոր մրցանակներ:

ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության ճանաչված մտավորականներ Վսեվոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյան (1998-2014):

Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը:

Այցելել պաշտոնական կայք