Գրքի մանրամասներ

Ապրելու արվեստը. Ամեն ինչ քո ձեռքերում է (Գիրք 2)

Ապրելու արվեստը։ Գիրք 2։ Ամեն ինչ քո ձեռքերում է

Էլ․ տարբերակ 1,000 AMD

«Ամեն ինչ քո ձեռքերում է» ժողովածուն 2001թ. հրատարակված «Ապրելու արվեստը։ Փիլիսոփայական առակներ» ժողովածուի շարունակությունն է։ Տարբեր մշակույթների և դարաշրջանների առակների միջոցով որոշակի պրակտիկ կենսափիլիսոփայության է ներկայացվում ընթերցողներին, թեև առակների ֆունկցիաները միայն դրանով չեն սահմանափակվում։ Ներկայացվող հոգեբանափիլիսոփայական առակները հայերեն հրատարակվում են առաջին անգամ։ Ժողովածուում տեղ են գտել ձեն առակներ, բուդդիստական, դաոսյան, սուֆիստական և ժամանակակից առակներ։
Նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար, սակայն որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև մասնագետների (հոգեբաններ, սոցիոլոգներ, փիլիսոփաներ, մշակութաբաններ և այլն) համար։

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Հրաչյա Ամիրյան
Հրատարակիչ` Հրաչյա Ամիրյան
Էջերի քանակ (A4)` 91
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 99930–2–617-4
Հրատարակվել է` 22-02-2016
Ժանրեր` , , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

Հրաչյա Ամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 15 տարուց ավել վարում է հոգեբանական սեմինարներ, տրենինգներ, դասընթացներ, զբաղվում է կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումներով: Իրականացնում է անհատական հոգեբանական կոնսուլտացիաներ: Դասավանդել է մի շարք բուհերում: Հեղինակ է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի և ժողովածուների: Այդ թվում. «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ» մասնագիտական ձեռնարկի, որը հայերեն լեզվով առաջին և միակ ձեռնարկն է այդ բնագավառի վերաբերյալ: Առավել հայտնի է նաև Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորներից բաղկացած ժողովածուների շարքը: Հրաչյա Ամիրյանի գրքերն ընթերցողների շրջանում մեծ մասսայականություն են վայելում: Դրանցից շատերը վերահրատարակվել են: