Գրքի մանրամասներ

ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ. ԻՆՔՆԱԿԵՐՏՈՒՄ (ԳԻՐՔ 6)

Ապրելու արվեստը։ Գիրք 6։ Ինքնակերտում

5.00 out of 5 based on 1 customer rating
(1 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ 2,000 AMD

«Ինքնակերտում» ժողովածուն Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորյակներից բաղկացած գրքաշարի 6-րդ հատորյակն է: Այս գրքաշարում տեղ են գտել տարբեր ժամանակներում և մշակույթներում ստեղծված լավագույն առակներ և ուսանելի պատմություններ, որոնք հայերեն լեզվով հրատարակվել են առաջին անգամ: Մասնավորապես, գրքաշարում ընդգրկված են արևելյան, բուդդիստական, ձեն, սուֆիստական, ժամանակակաից, պատմական և այլ առակներ: «Ապրելու արվեստը» գրքաշարը մեծ մասսայականություն է վայելում ընթերցողների շրջանում և նրա հատորյակներից շարքերը վերահրատարակվել են:
«Ինքնակերտում» ժողովածուն լույս է տեսել 2008 թվականին, «Զանգակ» հրատ., Երևան:
2009 թվականին ժողովածուն վերահրատարակվել է:

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Հրաչյա Ամիրյան
Հրատարակիչ` Հրաչյա Ամիրյան
Էջերի քանակ (A4)` 133
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978-99941-1-437-87
Հրատարակվել է` 08-02-2016
Ժանրեր` , , , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

  1. 5 out of 5

    :

    հիասքանչ

Մեկնաբանել և գնահատել

Հրաչյա Ամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 15 տարուց ավել վարում է հոգեբանական սեմինարներ, տրենինգներ, դասընթացներ, զբաղվում է կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումներով: Իրականացնում է անհատական հոգեբանական կոնսուլտացիաներ: Դասավանդել է մի շարք բուհերում: Հեղինակ է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի և ժողովածուների: Այդ թվում. «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ» մասնագիտական ձեռնարկի, որը հայերեն լեզվով առաջին և միակ ձեռնարկն է այդ բնագավառի վերաբերյալ: Առավել հայտնի է նաև Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորներից բաղկացած ժողովածուների շարքը: Հրաչյա Ամիրյանի գրքերն ընթերցողների շրջանում մեծ մասսայականություն են վայելում: Դրանցից շատերը վերահրատարակվել են: