Գրքի մանրամասներ

ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ. ՎԵ՛Ր ԲԱՐՁՐԱՑԻՐ (ԳԻՐՔ 7)

Ապրելու արվեստը։ Գիրք 7։ Վե՛ր բարձրացիր

Էլ․ տարբերակ 2,000 AMD

«Վե՛ր բարձրացիր» ժողովածուն «Ապրելու արվեստը։ Հոգեբանափիլիսոփայական առակներ» խորագրով նախկինում հրատարակված ժողովածուների շարքի շարունակությունն է։ Ժողովածուում ընդգրկված են տարբեր դարաշրջաններում և մշակույթներում ստեղծված բազմազան թեմաներով առակներ և ուսանելի պատմություններ, որոնք հայերենով լույս են տեսնում առաջին անգամ։
Նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանի, այնպես էլ մասնագետների համար։

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ «ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ» ԳՐՔԱՇԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ես շնորհակալություն հայտնելու համար չէ, որ զանգահարել եմ Ձեզ։ Պարզապես փաստն եմ նշում. այս գիրքը շատ անհրաժեշտ է, քանի որ անչափ ուսանելի է։ Նրանում ամեն ինչ ասված է։ Ընդ որում՝ պարզ և մատչելի ձևով։ Իմ կարծիքով՝ ցանկացած մարդ, ով իմանա այս գրքի մասին, անպայման կկարդա այն»։

Կարեն, Վանաձոր

«Կարդացել եմ առակների ժողովածուների երկրորդ հատորը։ Շատ շնորհակալություն։ Իմ սեղանի գիրքն է դարձել։ Շատ եմ հավանել և հաճախ վերընթերցում եմ։ Գիրքն ուսանելի է, մտորումների է մղում։ Խնդրում եմ՝ առաջին և երրորդ հատորներից երեքական օրինակ ուղարկեք ինձ՝ Երևանում բնակվող քրոջս միջոցով»։

Օֆելյա, Լոս Անջելես

«Ես ընդամենը 10 օրով եմ եկել Հայաստան, բայց առաջին գործս եղավ Ձեզ հետ հանդիպելը և առակների մասին զրուցելը։ Առակների ժողովածուներն ինձ ուղարկել էր քույրս, որն ուսանում է Երևանի համալսարանում։ Շատ սիրեցի այս առակներն ու պատմությունները։ Անպայման շարունակե՛ք այս գործը»։

Սևակ Թումանյան, Լիբանան

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ հիանալի մտահղացման համար։ Առակների ներկայացված ընտրանին ոչ միայն հետաքրքիր, այլ նաև անհրաժեշտ է մեր հասարակության համար։ Դա մի հիանալի ծաղկաքաղ է, որն ընդգրկում է բոլոր ժամանակների ու ժողովուրդների իմաստությունը։ Ասեմ նաև, որ ընթերցել եմ բոլոր հինգ հատորներն ու խորհուրդ տվել բոլոր մտերիմներիս կարդալ դրանք։ Մեր ամբողջ ընտանիքն է ընթերցում Ձեր գրքերը»։

Հովհաննես, Երևան

«Ես այս առակների ժողովածուների ամենամեծ պրոպագանդիստներից եմ։ Արդեն հինգ օրինակ միայն նվիրել եմ մտերիմներիս և ծանոթներիս»։

Կարեն, Երևան

«Շատ շնորհակալություն գրքաշարի համար։ Այսպիսի գրքեր քիչ կան։ Սրանք կյանքին շատ մոտ գրքեր են, որոնք մեծ ազդեցություն ունեն։ Անպայման շարունակե՛ք այս շարքը։ Նաև ցանկանում էի պարզել, թե ինչ նոր գրքերի վրա եք աշխատում»։

Սամվել, Երևան

«Անընդհատ վերընթերցում եմ առակները։ Ցանկացած էջից բացում եմ հատորներից որևէ մեկը և սկսում եմ կարդալ։ Հաճախ միևնույն առակը վերընթերցելիս նոր իմաստներ ու ասելիք ես հայտնաբերում, որը մինչ այդ չէիր նկատել, նաև ընթերցումից հետո երանավետ խաղաղություն է իջնում հոգուս»։

Հրանտ, Աշտարակ

«Ցանկացա իմ հիացմունքն ու երախտագիտությունն արտահայտել «Ապրելու արվեստը» գրքաշարի կապակցությամբ։ Ունեմ շարքի բոլոր հատորները։ Իմ սեղանի գրքերն են։ Անչափ օգտակար են, շատ են օգնում այլ տեսանկյունով նայելու բազմաթիվ հարցերի։ Նաև խոր հոգեկան բավարարվածություն են պարգևում։ Երբ մտածում եմ մտերիմներիս համար նվեր ընտրելու մասին, գալիս եմ այն համոզման, որ այս գրքերից ավելի լավ նվեր պարզապես չկա։ Արդեն բազմաթիվ օրինակներ նվիրել եմ ծանոթներիս ու մտերիմներիս»։

Նունե, Արտաշատ

Իրոք, շատ հետաքրքիր ու ուսանելի են Ձեր գրքերը։ Ես դրանցից յուրաքանչյուրը մի քանի անգամ եմ կարդացել և ամեն անգամ կարդալիս մի նոր կերպ եմ ընկալում։ Ձեր գրքերը և՛ դաստիարակում են, և՛ սովորեցնում են, և՛ զարգացնում։ Ինձ կյանքում շատ է պետք գալիս։ Ուղղակի Ձեր գրքերը կարդալիս մարդը հոգեպես հարստանում է և հանգստություն է ունենում։ Շատ հետաքրքիր են։ Անհամբեր կսպասեմ մյուս գրքերին։

Ամալյա Մարկոսյան, Երևան

Նախ փառք Աստծո, որ Ձեզ նման անձնավորություն կա և նման բարի գործով է զբաղվում։ Կարդացել եմ առակների ձեր բոլոր գրքերը, նաև «Ձեր հոգեբանական դիմանկարը» և բազմիցս նվիրել այն։ Կցանկանայի, որ շատերի մոտ այն սեղանի գիրք դառնա։ Քանզի առակները լուսավորում են, բարին և գեղեցիկը սերմանում, տալիս են բազում ԲԱՆԱԼԻՆԵՐ, որոնց միջոցով է՛լ ավելի պարզ և իմաստավորված է դառնում կյանքը։

Հ.Գ. Դուք օգնում եք մարդկանց ժպտալու, իսկ դա հիանալի է։

Աննա Շահինյան, Երևան

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Հրաչյա Ամիրյան
Հրատարակիչ` Հրաչյա Ամիրյան
Էջերի քանակ (A4)` 195
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978–99941–1–711–6
Հրատարակվել է` 12-02-2016
Ժանրեր` , , , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

Հրաչյա Ամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 15 տարուց ավել վարում է հոգեբանական սեմինարներ, տրենինգներ, դասընթացներ, զբաղվում է կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումներով: Իրականացնում է անհատական հոգեբանական կոնսուլտացիաներ: Դասավանդել է մի շարք բուհերում: Հեղինակ է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի և ժողովածուների: Այդ թվում. «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ» մասնագիտական ձեռնարկի, որը հայերեն լեզվով առաջին և միակ ձեռնարկն է այդ բնագավառի վերաբերյալ: Առավել հայտնի է նաև Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորներից բաղկացած ժողովածուների շարքը: Հրաչյա Ամիրյանի գրքերն ընթերցողների շրջանում մեծ մասսայականություն են վայելում: Դրանցից շատերը վերահրատարակվել են: