Գրքի մանրամասներ

ATHENA. «Մարդկային ռեսուրսների կառավարման գործիքակազմ»

ATHENA. «Մարդկային ռեսուրսների կառավարման գործիքակազմ»

5.00 out of 5 based on 1 customer rating
(1 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ Անվճար

Եվ­րա­միու­թյան «ՏԵՄ­ՊՈՒՍ» ծրագ­րի աջակ­ցու­թյամբ իրա­կա­նաց­վող «ATHENA» (Եվ­րո­պա­կան հարևանության տա­րա­ծաշր­ջա­նի բարձ­րա­գույն կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի ինք­նա­վա­րու­թյան և կայունության խթա­նում) նա­խա­գի­ծը նպա­տակ ու­նի նպաս­տե­լու հա­մալ­սա­րա­նա­կան կա­ռա­վար­ման բարեփոխմանը` խթա­նե­լով հա­մալ­սա­րա­նա­կան ինք­նա­վա­րու­թյու­նը և ֆի­նան­սա­կան կա­յու­նու­թյու­նը ՀԱյաստանում, Մոլ­դո­վա­յում և Ուկ­րաի­նա­յում:­

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` ԵՊՀ հրատարակչություն
Հրատարակիչ` ԵՊՀ Հրատարակչություն
Էջերի քանակ (A4)` 16
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978-5-8084-2033-5
Հրատարակվել է` 14-06-2016
Ժանրեր` , ,
Հասանելի ֆորմատեր` PDF

  1. 5 out of 5

    :

    գիրքը կարդալուց հետո կարող եմ մեկնաբանել և գնահատել

Մեկնաբանել և գնահատել

ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում կայացավ համալսարանի բացումը: Արարողությունը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Մասնակցում էին վարչապետ Ալ. Խատիսյանը, Հանրապետության մյուս ղեկավարները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դեսպանները:

Նույն օրը` 1920թ. հունվարի 31-ին, համալսարանը լույս ընծայեց առաջին թերթը`«Հայաստանի համալսարան» խորագրով` փաստորեն սկիզբ դնելով համալսարանական հրատարակչությանը:

Առաջին գիրքը ևս լույս է տեսել Ալեքսանդրապոլում: Սիրական Տիգրանյանը թարգմանել էր ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որից հետո տպագրվել է այդ առարկայի դասախոսությունը:

Շատ ուշագրավ է, թե ովքեր էին համալսարանական առաջին գրքերի հեղինակները և ինչպիսի սկիզբ է ունեցել ԵՊՀ հրատարակչական գործը:

ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերից շատերը շահել են պատվավոր մրցանակներ:

ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության ճանաչված մտավորականներ Վսեվոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյան (1998-2014):

Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը:

Այցելել պաշտոնական կայք