Գրքի մանրամասներ

ԲՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ

ԲՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ (18+)

1.00 out of 5 based on 1 customer rating
(1 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ 399 AMD

Քեթի Աքերը (Kathy Acker 1947-1997) ամերիկացի փորձարար արձակագիր, թատերագիր, բանաստեղծ, պոստմոդեռնիստ, 1970-1980-ականների փանք շարժման կարկառուն խորհրդանիշն է: Երբեմն գրական ահաբեկիչ հորջորջվող Աքերը նաև զանցանքային արձակի (transgressive fiction) վառ ներկայացուցիչներից է, ում երկերի հերոսները հաճախ լուսանցքային են՝ մերժված հասարակության կողմից կամ ակտիվորեն մերժում են հասարակությունում տիրող բարոյական կարգը, գրված ու չգրված օրենքները, դրսևորում են նիհիլիզմ ու կոտրում թաբուներ:

«Բղջախոհություն»-ը Քեթի Աքերի առաջին հայերեն թարգմանված երկն է:

Հատված գրքից

Երեք բանաստեղծ կար: Երեք բանաստեղծներն էլ տգեղ բիձեք էին: Ժամանակին հիփիներ էին, բայց այլևս հիփի չէին: Կարծում էին, որ առանց իրենց տեսլականների` այս քաղաքը կքայքայվի: Առանց նրանց երազների` այս քաղաքը կքայքայվի: Քաղաքը քայքայվում է այսպես թե այնպես: Սիրով տարված` բանաստեղծները տոնելու բան չունեին:
Կարծես օձեր լինեին, որ, ուտելու բան չունենալով, սեփական պոչերն են ուտում: Իրենք իրենց ուտելիս` օձերին թվում է, թե իրենցից բացի ուրիշ բան չկա: Ավելի ու ավելի շատ մարդիկ են սովի մատնվում:
Մի քանդվող եկեղեցի կար: Այդ եկեղեցին ծառայում էր որպես թաքստոց պուերտոռիկացի ահաբեկիչների համար:

Հեղինակ` Քեթի Աքեր
Հրատարակիչ` Ինքնագիր գրական ակումբ
Էջերի քանակ (A4)` 114
Թարգմանիչ` Կարեն Ղարսլյան
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978-9939-9127-0-7
Հրատարակվել է` 19-05-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobi

  1. 1 out of 5

    :

    Դեռ չեմ կարդացել:

Մեկնաբանել և գնահատել

«Ինքնագիր» գրական ակումբն իր անունն ստացել է 2006 թ.` «Ինքնագիր» գրական հանդեսի անունից, բայց կազմակերպությունն էլ, անունն էլ ավելի հին պատմություն ունեն։

2001 թ. մի խումբ գրողների նախաձեռնությամբ ստեղծվեց «Բնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրներն էին Վիոլետ Գրիգորյանը և Վահրամ Մարտիրոսյանը։ 2002-ից Վիոլետ Գրիգորյանի նախաձեռնությամբ սկսվեցին շաբաթական գրական քննարկումներ` յուրաքանչյուր չորեքշաբթի: Սկզբում միայն «Բնագրի» նյութերն էին քննարկվում, հետագայում սահմաններն ընդլայնվեցին` ներառելով արվեստի և հասարակական այլ թեմաներ։

Այժմ Ինքնագիր գրական ակումբը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանում այլընտրանքային և ակտուալ արվեստի ներկայացուցիչներին արտահայտվել, քննարկումների միջոցով զարգացնել իրենց գաղափարները:

Այսուհանդերձ, Ակումբում ամենահաճախ քննարկվող նյութը գրականությունն է։