Գրքի մանրամասներ

Դասեր, որ պետք չեն գալու

Դասեր, որ պետք չեն գալու

Էլ․ տարբերակ 500 AMD

Նունե Լևոնյանի երկրորդ ժողովածուն է: Հեղինակը փորձում է պատկերագրել կենսական տարբեր իրադրությունների խորքը տեսնելու և հոգու հակասական վիճակների միջև հաշտության եզրեր որոնելու իր արվեստը:

***

Անունդ սահում է կողքովս՝
տարբեր իրերի վրայով,
նայում է աչքերիս՝ իբր իմիջիայլոց.

Ու մտաբերում եմ, որ
եղել ես,
իբր իմիջիայլոց՝ նայել ես աչքերիս,
և իրերը սահել են մեր կողքով:

Հեղինակ` Նունե Լևոնյան
Հրատարակիչ` Նունե Լևոնյան
Էջերի քանակ (A4)` 26
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 9789939684321
Հրատարակվել է` 17-05-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobi

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

Ծնվել է 1983թ. Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը: 2000-2002թթ թղթակցել է «TV-ալիք» շաբաթաթերթին` հանդես գալով փոքր արձակ ստեղծագործություններով և վարելով «Հոգեբանի անկյուն» խորագիրը: 2003թ. արժանացել է «Ալմանախ» գիտակրթական համալիրի գրական մրցույթի «Արձակ ստեղծագործություն» բաժնի առաջին մրցանակին, 2005թ.` Երևանի պետական համալսարանում անցկացվող պոեզիայի մրցույթի մրցանակին:

2006թ. լույս է տեսել բանաստեղծությունների «Հույսը» ժողովածուն, 2015թ՝ «Դասեր, որ պետք չեն գալու» ժողովածուն:

2006թ.-ից մասնակցել է ՀՀ Գրողների միության երիտասարդ գրողների սեկցիայի հանդիպումներին: Տպագրվել է ՀՀ և Լեռնային Ղարաբաղի գրական տարբեր ամսագրերում ու թերթերում, ինչպես նաև Լիբանանում տպագրվող որոշ գրական ամսագրերում («Բագին», «Արծիվ» – 2013թ.): Բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով, վերջինս` ֆրանսահայ բանաստեղծ Վահե Գոդելի կողմից, և տպագրվել Փարիզում` «Europe: nevue literaire mensuelle» գրական ամսագրում 2011թ:

Բանաստեղծություններից բացի գրում է նաև երգեր կիթառի համար: 2008թ. հեղինակել է Լոս Անջելեսում կայանալիք «Armenian Golden Star» հայկական երգի ամենամյա փառատոնի հիմներգի խոսքերը:

Կապի միջոցներ
Էլ. փոստ`nunel@mail.ru
Ֆեյսբուք`http://www.facebook.com/nlevonyan