Գրքի մանրամասներ

Է Արար

Է Արար

Էլ․ տարբերակ 9,999 AMD

Աշխարհի հնագոյն «գիրքը» Մարդ դարձած մարդն է, հնագոյն խորհրդանիշներն են, մարդու ձեռքով գծուած այն նախշն ու գիշն է, որ արուել է իբրև խարհրդանիշ, իբրև կարգավորուած ներդաշնակ աշխարհի նշան, Մարդու Աշխարհի, Մարդկային յատկութիւնների, Կենաց Ծառի նշան, նշան քաղաքակրթութեան արմատի, ներդաշնակութեան կոդի: Դա մարդկայնութեան` Մարդու Աշխարհի վկայութիւն է, Մարդ դառնալու «ձեռնարկն» է: Դա վկայութիւնն է արմատների արմատի, դա ոչ թե այդ մասին է, այլ հենց դա է` արմատն է: Դա ոչ թե վկայուած Արարչի Պատկերով Մարդու մասին է, այլ հենց այդ Մարդու տեսակն է, «կառոյցն» է` ըստ հազարամեակներով փոխանցուած ժառանգութեան:

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Արթուր Շահնազարյան
Հրատարակիչ` Արթուր Շահնազարյան
Էջերի քանակ (A4)` 745
Գրքի լեզուն` հայերեն
Հրատարակվել է` 28-11-2015
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` PDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

                                               ԱՐԹՈՒՐ  ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Ծնված 16 հուլիս, 1958, Հայսատան, Լոռու մարզ:

1986 թ. ավարտել է Երևանի պետ. կոնսերվատորիայի կոմպոզիտորական, խմբավարական, երաժշտագիտական բաժինները:

1986-1988   ՀՀ Մշակույթի նախարարություն, Ժողովրդական ստեղծագործության և կուլտ. լուս. աշխ. գիտամեթոդական կենտրոնի ազգագրության և բանահյուսության բաժնում ավագ գիտաշխատող:

1988-1984   Երևանի պետ. կոնսերվատորիայի ժողովրդական ստեղծագործության կաբինետի վարիչ:

1995-1997 ՀՀ կրթության նախարարություն, Ծրագրամեթոդական վարչության պետ:

1998-1999 ՀՀ մշակույթի և սպորտի նախարարություն, Ազգային մշակույթի պահպանման, զարգացման և տարածման վարչության պետ:

1985-1992, 1993-2002, 2005-2007     <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր, երգ-երաժշտության ուսուցիչ, արվեստագիտության ուսուցիչ, ուսումնական մեթոդիկայի մասնագետ:

Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ է: Կոմիտասագետ է:

Եղել է փառատոների և մրցույթների ժյուրիի նախագահ, կազմակերպել է համերգներ և երաժշտական ներկայացումներ: Զբաղվել է բանահավաքչությամբ: <<Cultural Renaissance>> կազմակերպույան միջոցով հավաքագրելով բազմաթիվ երգիչների ձայնագրել է հայ ժողովրդական և եկեղեցական մոնոդիկ երաժշտության ոսկե ֆոնդը /350 ժողովրդական երգ, 80 գործիքային նվագ, 80 եկեղեցական երգ/:

Համերգ-դասախոսություններով և կրթական ծրագրերով եղել է Ռումինիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Նորվեգիայում:

 

Հրատարակել է գիտական ստվարածավալ աշխատություններ հայ միջնադարյան նոտագրության`խազաբանության, մշակութաբանության, ազգագրության, ժողովրդական ստեղծագործության, կրթության վերաբերյալ:

Երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է: Վերջին գործերից է հայոց էպոսի երաժշտականացումը` <<Սասունցի Դավիթ>> օպերա-բալետը /բաղկացած 110 համարաից/: