Գրքի մանրամասներ

Հայացք դեպի ներս

Ապրելու արվեստը։ Գիրք 8։ Հայացք դեպի ներս

5.00 out of 5 based on 1 customer rating
(1 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ 1,800 AMD

Առակները Տիեզերքի (եթե կուզեք` Բարձրագույն Գիտակցության) կողմից մեզ հղված ուղերձներ են: Եվ այդ ուղերձներն ըմբռնելն ու դրանցով առաջնորդվելը ոչ միայն հետաքրքիր, այլև չափազանց օգտակար գործ է: Այդ ուղերձներում այն ուղենիշներն են ամփոփված, որոնցով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ապրել առավելագույն լիարժեք կյանքով, առավելագույն օգուտ տալով իրեն և ուրիշներին: Նա պետք է ապրի իմաստուն, շքեղ, հիրավի մարդավայել կյանքով, ոչ միայն դիմակայի կյանքի փորձություններին ու մարտահրավերներին, այլև ապրեցնի` կյանքի ճշմարտությունն ու լույսը փոխանցելով ուրիշներին:
Առակների չափազանց ճշգրիտ բնութագիրը տալիս է Թ.Բեյջարզը. «Առակը սոխի գլխի մեջ թաքցրած ալմաստ է: Ակնհայտը իրականը չէ, իրականը բացարձակապես այլ է: Առակը ցնցող կարևորություն ունեցող ինչ-որ ճշմարտություն ասելու միջոց է, բայց այնպես ասելու, որ նույնիսկ երեխան կարողանա հասկանալ դա, կարողանա զգալ, որ հասկացավ: Առակը բացահայտելու համար խոր ըմբռնում է հարկավոր: Երեխան կարող է զգալ, որ ինքը հասկացավ այդ ճշմարտությունը, միևնույն ժամանակ նույնիսկ շատ հասուն մարդու մոտ կարող է այն զգացողությունն առաջանալ, որ ինքն, այնուամենայնիվ, ինչ-որ բան բաց է թողնում, ինչ-որ բան, այնուամենայնիվ, դուրս է պրծնում: Առակը և պարզ է, և շատ բարդ: Զուտ մակերեսին դա ընդամենը պատմություն է, մինչդեռ նրա խորքում գաղտնիք է: Առակը հասկացվումէ ըստ այնմ, թե ով է այն լսում: Առակն ունկնդրողը այն հասկանում է ըստ իրեն: Եթե նրա ներսում ինչ-որ բան կա, այդժամ առակը ներթափանցելով կհասնի այդ աղբյուրին և շատ բան կտա: Եթե նրա ներսում ոչինչ չկա, առակը կկորչի: Առակը սքանչելի է. Նա ձեզ ճիշտ այնքան է տալիս, որքան դուք կարող եք վերցնել: Նա երբեք ձեզ ավելին չի տալիս: Բայց եթե դուք պատրաստ եք, կամ էլ մի օր պատրաստ կլինեք, այդժամ նա կսկսի ձեզ տալ ավելի շատ, ավելի ու էլ ավելի շատ»:
Հրաչյա Ամիրյան

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Հրաչյա Ամիրյան
Հրատարակիչ` Հրաչյա Ամիրյան
Էջերի քանակ (A4)` 131
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978–99941–1–508–2
Հրատարակվել է` 14-02-2016
Ժանրեր` , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

  1. 5 out of 5

    :

    Հրաչյա Ամիրյանի գրքերը միշտ էլ սպասված են, օգտակար բոլոր տարիքի մարդկանց:Շնորհակալություն այդ առակները հայ ընթերցողին ներկայացնելու, մեկնաբանելու, կարևոր հուշումներ կատարելու համար:Շնորհավորում եմ:

Մեկնաբանել և գնահատել

Հրաչյա Ամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 15 տարուց ավել վարում է հոգեբանական սեմինարներ, տրենինգներ, դասընթացներ, զբաղվում է կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումներով: Իրականացնում է անհատական հոգեբանական կոնսուլտացիաներ: Դասավանդել է մի շարք բուհերում: Հեղինակ է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի և ժողովածուների: Այդ թվում. «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ» մասնագիտական ձեռնարկի, որը հայերեն լեզվով առաջին և միակ ձեռնարկն է այդ բնագավառի վերաբերյալ: Առավել հայտնի է նաև Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորներից բաղկացած ժողովածուների շարքը: Հրաչյա Ամիրյանի գրքերն ընթերցողների շրջանում մեծ մասսայականություն են վայելում: Դրանցից շատերը վերահրատարակվել են: