Գրքի մանրամասներ

Ինքնակերտման արվեստը

Ինքնակերտման արվեստը (Գիրք 1)

5.00 out of 5 based on 4 customer ratings
(4 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ 4,000 AMD

Տպագիր տարբերակ 4000 AMD

Հրաչյա Ամիրյանի «Ինքնակերտման արվեստը» գիրքը նվիրված է օգտակար կարողությունների զարգացման միջոցով սեփական կյանքն ավելի արդյունավետ, ավելի ներդաշնակ և արգասավոր դարձնելուն: Ներկայացված են մի շարք կարողություններ, որոնք շատ պահանջված են ամենօրյա կյանքում, բայց որոնց մասին կրթական հաստատություններում գրեթե ոչինչ չի ուսուցանվում: Գիրքն առավելապես գործնական ուղղվածություն ունի, մտահղացված է որպես ինքնազարգացման ձեռնարկ և հագեցած է կարողությունները զարգացնելու վարժություններով, խորհուրդներով, մեթոդական ցուցումներով, հանձնարարականներով:
Նախատեսված է ընթերցող լայն շրջանների համար:

Ծանոթանալ գրքին Գնել տպագիր Գիրքը
Հեղինակ` Հրաչյա Ամիրյան
Հրատարակիչ` Հրաչյա Ամիրյան
Էջերի քանակ (A4)` 256
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978–9939–68–410–9
Հրատարակվել է` 27-01-2016
Ժանրեր` , , , , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

  1. 5 out of 5

    :

    Uzum em kardal

  2. 5 out of 5

    :

    Հրաշալի գիրք է ; Համաձայն եմ հեղինակի հետ այս գիրքը և նմանատիպ գրքերը պարզապես անհրաժեշտություն են, որոնք գոնե ցանկացողներին կօգնեն շատ բացեր լրացնել:

  3. 5 out of 5

    :

    Հրաշալի գիրք է ………….

  4. 5 out of 5

    :

    հիանալի գիրք է,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

Մեկնաբանել և գնահատել

Հրաչյա Ամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 15 տարուց ավել վարում է հոգեբանական սեմինարներ, տրենինգներ, դասընթացներ, զբաղվում է կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումներով: Իրականացնում է անհատական հոգեբանական կոնսուլտացիաներ: Դասավանդել է մի շարք բուհերում: Հեղինակ է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի և ժողովածուների: Այդ թվում. «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ» մասնագիտական ձեռնարկի, որը հայերեն լեզվով առաջին և միակ ձեռնարկն է այդ բնագավառի վերաբերյալ: Առավել հայտնի է նաև Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորներից բաղկացած ժողովածուների շարքը: Հրաչյա Ամիրյանի գրքերն ընթերցողների շրջանում մեծ մասսայականություն են վայելում: Դրանցից շատերը վերահրատարակվել են: