Գրքի մանրամասներ

Ապրելու արվեստը։ Գիրք 3։ Ինքներդ լույս եղեք ձեզ համար։ Հոգեբանափիլիսոփայական առակներ

Ապրելու արվեստը։ Գիրք 3։ Ինքներդ լույս եղեք ձեզ համար

Էլ․ տարբերակ 1,000 AMD

«Ապրելու արվեստը։ Գիրք 3։ Ինքներդ լույս եղեք ձեզ համար։ Հոգեբանափիլիսոփայական առակներ» ժողովածուն նախկինում հրատարակված «Ապրելու արվեստը։ Փիլիսոփայական առակներ» և «Ապրելու արվեստը։ Ամեն ինչ քո ձեռքերում է։ Հոգեբանափիլիսոփայական առակներ» ժողովածուների շարունակությունն է։
Նրանում տեղ են գտել դաոսիստական, ձեն, քրիստոնեական, բուդդիստական, սուֆիստական, հրեական և այլ առակներ, ինչպես նաև առակի ժանրով գրված հեղինակային ստեղծագործություններ, որոնք հայերեն հրատարակվում են առաջին անգամ։ Ժողովածուում տեղ գտած առակների միջոցով կենսահաստատ կենսափիլիսոփայություն է մատուցվում ընթերցողներին։ Ժողովածուն ճանաչողական մեծ նշանակություն ունի։ Այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար, սակայն հետաքրքրություն է ներկայացնում նաև հումանիտար մասնագետների (հոգեբաններ, փիլիսոփաներ, մանկավարժներ, մշակութաբաններ, սոցիոլոգներ և այլն) համար։

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Հրաչյա Ամիրյան
Հրատարակիչ` Հրաչյա Ամիրյան
Էջերի քանակ (A4)` 92
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 99930–2–826–6
Հրատարակվել է` 23-02-2016
Ժանրեր` , , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

Հրաչյա Ամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 15 տարուց ավել վարում է հոգեբանական սեմինարներ, տրենինգներ, դասընթացներ, զբաղվում է կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումներով: Իրականացնում է անհատական հոգեբանական կոնսուլտացիաներ: Դասավանդել է մի շարք բուհերում: Հեղինակ է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի և ժողովածուների: Այդ թվում. «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ» մասնագիտական ձեռնարկի, որը հայերեն լեզվով առաջին և միակ ձեռնարկն է այդ բնագավառի վերաբերյալ: Առավել հայտնի է նաև Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորներից բաղկացած ժողովածուների շարքը: Հրաչյա Ամիրյանի գրքերն ընթերցողների շրջանում մեծ մասսայականություն են վայելում: Դրանցից շատերը վերահրատարակվել են: