Գրքի մանրամասներ

Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ

Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ

4.00 out of 5 based on 1 customer rating
(1 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ 2,800 AMD

Հայերեն լեզվով մասնագիտական առաջին ձեռնարկն է, որը նախատեսված է հոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների (հոգեբան կոնսուլտանտների, հոգեթերապևտների, սոցիալական աշխատողների), ուսանողների և ոլորտով հետաքրքրվող անձանց համար:
Ձեռնարկում համակարգված ձևով նկարագրված են օգնող հարաբերությունների ոլորտի վերաբերյալ հիմնական կատեգորիաների համակարգը, հիմնական մոտեցումները կոնսուլտատիվ և թերապևտիկ գործընթացին, գործընթացի կառուցվածքը և փուլերը, պրոֆեսիոնալ հոգեբանական աջակցության տարբերություններն օգնության առօրյա դրսևորումներից, թերապևտիկ գործընթացի արդյունավետության նախապայմանները, վերլուծված են հոգեբանի և այցելուի անձերը և դրանց ազդեցությունը գործընթացի վրա, կոնսուլտացիաներում առավելհաճախ հանդիպող պրոբլեմները, առավել կարևոր, բազային տեխնիկաները, դրանց կիրառման ժամանակ թույլ տրվող սխալները և այլն:
Ձեռնարկը հրատարակվել է 2002 թ., վերահրատարակվել 2008-ին:

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Հրաչյա Ամիրյան
Հրատարակիչ` Հրաչյա Ամիրյան
Էջերի քանակ (A4)` 175
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 99930-2-473-2
Հրատարակվել է` 15-02-2016
Ժանրեր` , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

  1. 4 out of 5

    :

    լավն է

Մեկնաբանել և գնահատել

Հրաչյա Ամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 15 տարուց ավել վարում է հոգեբանական սեմինարներ, տրենինգներ, դասընթացներ, զբաղվում է կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումներով: Իրականացնում է անհատական հոգեբանական կոնսուլտացիաներ: Դասավանդել է մի շարք բուհերում: Հեղինակ է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի և ժողովածուների: Այդ թվում. «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ» մասնագիտական ձեռնարկի, որը հայերեն լեզվով առաջին և միակ ձեռնարկն է այդ բնագավառի վերաբերյալ: Առավել հայտնի է նաև Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորներից բաղկացած ժողովածուների շարքը: Հրաչյա Ամիրյանի գրքերն ընթերցողների շրջանում մեծ մասսայականություն են վայելում: Դրանցից շատերը վերահրատարակվել են: