Գրքի մանրամասներ

Dreams_of_the_Dawn

Մթնշաղի անուրջներ

Էլ․ տարբերակ 1,200 AMD

Հրատարակությունն ընդգրկում է Վահան Տերյանի (1885֊1920) բանաստեղծությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որն առաջին անգամ լույս է տեսել 1908թ., Թիֆլիսում՝ նոր դարագլուխ բացելով հայ քնարերգության պատմության մեջ: «Մթնշաղի անուրջներում» գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները («Տխրություն», «Աշուն», «Մթնշաղ», «Հրաշք աղջիկ», «Էստոնական երգ» և այլն)։ Ժողովածուի լույսընծայման առիթով Ստեփան Զորյանը գրել է. «… Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:
Հրատարակության հիմքում Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» ժողովածուն է (1912), կազմած իր՝ Տերյանի ձեռքով։

Հեղինակ` Վահան Տերյան
Հրատարակիչ` ՅԱՎՐՈՒՀՐԱՏ
Էջերի քանակ (A4)` 99
Գրքի լեզուն` հայերեն
eISBN` 9789939005928
Հրատարակվել է` 20-12-2015
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobi

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ նախագիծը նպատակ ունի խթանել հայերեն էլեկտրոնային գրքերի ստեղծումը և տարածումը և, ընդհանրապես, էլեկտրոնային գրահրատարակչությունը Հայաստանում՝ լինելով առաջիններից մեկը ոլորտում։