Գրքի մանրամասներ

Բանաստեղծություններ, հուշագրություններ և հեքիաթներ

Բանաստեղծություններ, հուշագրություններ և հեքիաթներ

Էլ․ տարբերակ 1,500 AMD

Բանաստեղծությունները բնության, սիրո, զգացմունքների և կյանքի մասին են: Բանաստեղծությունների ժողովածուի անվանումը՝ «Փակագծերի մեջ» է: Բանաստեղծությունները ունեն հետևյալ վերնագրերը՝ «Տխուր երկինքը», «Աշունը», «Աշնան տերև», «Ատելություն», «Տարվա եղանակները», «Քամին», «Ճանապարհներ խորդուբորդ», «Տխրություն» և այլն: Երկրորդ ժողովածուն կոչվում է՝ «Իրականությունը դա երևակայություն է»: Այս ժողովածուիս մեջ մտնում են՝ «Սիրելիս», «Հոգուս ցավը», «Մի ծննդյան օր», «Ամպը», «Հայոց սարեր», «Ինչպես՞ բարդացավ մարդու կյանքը» և այլ բանաստեղծություններ: Բանաստեղծություններիս մեծ մասն անվերնագիր են, բայց բոլորը խորիմաստ են: Այն ինչ վերաբերում է Հուշագրություններիս դրանք բոլորը ընդամենը իմ մտքերն են: Մի խոսքով կարելի է ասել, որ դրանք մասամբ հատվածներ են իմ անձնական կյանքի էջից: Իմ գրքի Հեքիաթններ բաժնում կարելի է հանդիպել նույնիսկ փոքրիկ պատմություններ: Հեքիաթներիս վերնագրերն են՝ «Անվան գաղտնիքը», «Երեք մարտիկները», «Մոմոսների քաղաքը», «Զանգակների առեղծվածը», «Քարե սրտով թագուհին»: Հուշագրություններս՝ «Ինքնակենսագրական նոթեր», «Հիշում եմ», «Ամեն գնով», «Պարզություն»: Դրանց մեջ, ինչպես արդեն ասացի, նաև փոքրիկ պատմություններ՝  «Որդեգրողը», «Երջանկության գաղտնիքը» և «Ձանձրացողը»:

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Նադեժդա Վարոսյան
Հրատարակիչ` Նադեժդա Վարոսյան
Էջերի քանակ (A4)` 46
Գրքի լեզուն` հայերեն
Հրատարակվել է` 08-05-2016
Ժանրեր` , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

Ես՝ Նադեժդա Վարոսյանս ծնվել եմ 1994թ.մարտի 3ին քաղաք Ստեեփանավանում:Սովորել եմ Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում:Բայց սկզբում ես սովորել եմ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2րդ միջնակարգ դպրոցում:Հետո 5տարի անց տեղափոխվել եմ արդեն թիվ 3 միջնակարգ դպրոցը, որը հետագայում դարձավ ավագ:Ավարտելուց հետո ընդունվել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը դա 2010 թվականն էր:Դպրոցական տարիքում երբ ես 13-14տարեկան էի տպագրվեցին իմ առաջին բանաստեղծությունները դա 2008 թվականն էր հոկտեմբերի 28ը. Ստեփանավան թերթում: