Գրքի մանրամասներ

Քաջ Նազար

Քաջ Նազար

Էլ․ տարբերակ Անվճար

1923 թ. Հովհաննես Թումանյանին առաջարկել են պիեսի վերածել իր հեքիաթը, որ նա գրել էր 1912 թ., սակայն Թումանյանը վատառողջ էր և խորհուրդ է տալիս դիմել իր կրտսեր ընկերոջը՝ Դերենիկ Դեմիրճյանին, որ արդեն մի քանի պիեսի հեղինակ էր։ Վերջինս նույն թվականին գրեց պիեսը, որ համարվում է տվյալ թեմայի լավագույն դրամատուրգիական մշակումը համաշխարհային գրականության մեջ:

Նազարն ալարկոտ ու վախկոտ մարդ է, սակայն խոսում է միայն թալանի ու հսկաներին ջարդելու մասին։ Մի անգամ սատկացնում է մի քանի ճանճ, սկսում հաշվել։ Այդտեղով անցնող մի ցնդած տիրացու լսում է նրան, շորի կտորի վրա գրում. «Անհաղթ Նազար, Քաջն Նազար, Մին կզարկի, ջարդի հազար»։ Գիշերը Նազարը գնում է էշին նայելու, կինը՝ Ուստիանը, ձանձրացած լինելով նրա պարծենկոտությունից, փակում է դուռը։ Դրսում մնացած Նազարը վախից գոռգոռում է՝ սարսափեցնելով մոլորված երկու ճամփորդների, որոնք թողնում են ձին ու փախչում։

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Դերենիկ Դեմիրճյան
Հրատարակիչ` Տիգրան Անտոնյան
Էջերի քանակ (A4)` 85
Գրքի լեզուն` հայերեն
Հրատարակվել է` 05-12-2015
Ժանրեր` , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել