Գրքի մանրամասներ

Սալբի

Սալբի

Էլ․ տարբերակ Անվճար

Րաֆֆու «Սալբի» վեպի գաղափարական էությունը կազմում է ազգային ազատագրության հարցը։ Վեպի հերոս Ռուստամը, որ ձեռք է բարձրացնում բռնապետության վրա, ըստ հեղինակի, ազատ բնության և մարդկային անարդար կյանքի ծնունդ է։ Ռուստամին և հայ առաջավոր կնոջ պատկերը ներկայացնող Սալբուն հակադրված են հայ հոգևորականությունը, վաճառականությունը և պարսիկ խաների հլու ծառա տեր-Մարուքը, տեր-Մարկոսը, ռես Վասակյանը, Սոլոմոն-բեկ Ավազակյանցը և ուրիշներ։ Սրանք բոլորն իրենց դասակարգային էությամբ դաշնակից են պարսկական ֆեոդալական-բարբարոսական իշխանության հետ և վայելում են նրա հովանավորությունը։

«Սալբի» վեպը ռոմանտիկական ստեղծագործություն է։ Նրանում կերպարները կառուցված են դրական և բացասական, ներքին և արտաքին հատկանիշների բացարձակ հակադրությամբ։ Վեպի սյուժետային դրությունները ևս ռոմանտիկակակ են, նրանք բացառիկ են, գերբնական և պարուրված առասպելական խորհրդավորությամբ։ Վեպում գործողությունները դինամիկ են։ Հեղինակի երևակայությունը ծնել է աշխույժ տեսարաններ, որոնք տրված են ճոխ նկարագրություններով։

Վեպը գրվել է 1855 թվականին գրաբարով, սակայն հետագայում Րաֆֆին այն վերամշակել է և փոխադրել աշխարհաբարի։ Առաջին հատորը լույս է տեսել 1911 թվականին Վիեննայում, իսկ երկրորդ և երրորդ հատորների բնագրերը առ այսօր մնում են անհայտ։

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Րաֆֆի
Հրատարակիչ` Տիգրան Անտոնյան
Էջերի քանակ (A4)` 239
Գրքի լեզուն` հայերեն
Հրատարակվել է` 24-01-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել