Գրքի մանրամասներ

Ապրելու արվեստը. Ցանկությունների թասը (Գիրք 4)

Ապրելու արվեստը։ Գիրք 4։ Ցանկությունների թասը

5.00 out of 5 based on 1 customer rating
(1 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ 1,500 AMD

«Ցանկությունների թասը» ժողովածուն «Ապ­րե­լու ար­վես­տը» խորագրով նախկինում լույս տեսած հոգեբանափիլիսոփայական առակների ժողովածուների շարունակությունն է։ Ժողովածուում ընդգրկված են տարբեր դարաշրջաններում և մշակույթներում ստեղծված բազմազան թեմատիկայով առակներ և ուսանելի պատմություններ, որոնք հայերեն լեզվով լույս են տեսնում առաջին անգամ։ Նախորդ հատորյակների պես այս ժողովածուում ևս տեղ են գտել արևելյան, բուդդիստական, հնդկական, ձեն, ժամանակակից և այլ առակներ։
Ժողովածուն նախատեսված է ինչպես ընթերցողների լայն շրջանի, այնպես էլ մասնագետների համար։

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Հրաչյա Ամիրյան
Հրատարակիչ` Հրաչյա Ամիրյան
Էջերի քանակ (A4)` 149
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 99941–1–046–2
Հրատարակվել է` 21-02-2016
Ժանրեր` , , , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

  1. 5 out of 5

    :

    +++

Մեկնաբանել և գնահատել

Հրաչյա Ամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 15 տարուց ավել վարում է հոգեբանական սեմինարներ, տրենինգներ, դասընթացներ, զբաղվում է կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումներով: Իրականացնում է անհատական հոգեբանական կոնսուլտացիաներ: Դասավանդել է մի շարք բուհերում: Հեղինակ է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի և ժողովածուների: Այդ թվում. «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ» մասնագիտական ձեռնարկի, որը հայերեն լեզվով առաջին և միակ ձեռնարկն է այդ բնագավառի վերաբերյալ: Առավել հայտնի է նաև Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորներից բաղկացած ժողովածուների շարքը: Հրաչյա Ամիրյանի գրքերն ընթերցողների շրջանում մեծ մասսայականություն են վայելում: Դրանցից շատերը վերահրատարակվել են: