Գրքի մանրամասներ

Վիպումներ

Վիպումներ

Էլ․ տարբերակ 199 AMD

Ֆրանսիացի գրող, քննադատ, փիլիսոփա Մորիս Բլանշոյի ստեղծագործությունները առաջին անգամ տպագրվում են հայերեն Մարկ Նշանյանի թարգմանությամբ և վերջաբանով:

«Վիպումներում» հեղինակի երեք գործերն են՝ «Մահավճիռը», «Պատո՞ւմ մը», «Վերջին մարդը»:

Մեջբերում գրքից.

Ճիշդ է որ ես ալ տակաւին հետդ խօսելու պէտքը կը զգամ, ինչպէս դէմքի մը որ դի­մացս ըլլար, հոն՝ հորիզոնին վրայ։ Ան­տեսանելի դէմք։ Այդ դէմքին, միշտ աւելի անտեսանելի դէմքին տարա­ծութիւնը, եւ մեր միջեւ՝ անդորրութիւնը։ Կարծես մեռած ըլ­լայի ես ա՛յդ յիշելու համար, ցանկութիւնը եւ յիշատակը կա­րելի եղածին չափ հեռու փո­խա­դրե­լու համար։ Արդեօք մարդ պիտի ուզէր մեռնի՞լ բան մը յիշելու համար։ Արդեօք դուն այդ յիշատակին մտերմութի՞ւնն ես։ Արդեօք ես պէտք է խօ­սի՞մ որպէսզի գաս եւ ճիշդ դիմացս կայնիս։ Եւ դուն արդեօք պէտքը չե՞ս զգար վերջին անգամ մը, անդոր­րու­թեան կողքին, այդ բարակ ու փակ դէմքը ըլլալու։ Գերազանց կարելիութիւն՝ մեծ խո­հին եւ մեծ ստուգութեան կողմէ նայուելու։

Կարծեմ ա՛յդ է որ մեզ, երկուքս ալ, փորձութեան կը մատնէ. զիս՝ որ դուն ըլլաս դէմք մը, ինչ որ տեսանելի է դէմքի մը մէջ, եւ քեզ՝ որ նորէն դէմք մը ըլլաս ինձ համար, մտա­ծում մը ըլ­լաս եւ սակայն դէմք մը։ Ցանկութիւնը գիշերուան մէջ տե­սա­նելի ըլ­լա­լու, որպէսզի գիշերը անտեսանելիօրէն ջնջուի։

Մորիս Բլանշոյ

Վերջին մարդուն հետ հան­դի­պու­մը, վերջ­նու­թեան հո­րի­զո­նէն ներս ար­ձանագրուիլը, վերջին մար­դու «ան­վկա­­յու­թեան» պաշտ­­պա­նը եւ հսկողը ըլ­լա­լու ստի­պողութիւնը նոր լեզու մը կը պահան­ջեն, ամէնօրեայ փոր­ձա­ռու­­թիւն չեն, բնականաբար։ Այդ պա­հանջն է, այդ ստիպողութիւնն է, որ կը բացատրէ Բլանշոյի յա­րա­կարծական շարա­հիւ­սու­թիւնը, կար­ծե­ցեալ անո­րո­­շու­թիւն­ները, նոյն նախադա­սու­­թեան մէջ գո­յակ­ցող հաս­տա­տում­ներն ու ժխտում­նե­րը։ Վեր­ջին մարդը ան­վկան է։ Անվկա­յու­թիւնը ուրիշ անուն մըն է աղէտին հա­մար, կամ հակառակը։ Վերջնութեան դէմ յանդի­ման՝ կը գտնուինք աղէ­տի համաս­տե­ղու­թեան տակ։ Ինչո՞ւ յանկարծ «աղէտ» բա­ռը կը գործա­ծեմ հոս։ Որովհետեւ ուրիշ բան չէ աղէտը, վկա­յին մահն է մար­դուն մէջ։ Վերջին մարդը նաե՛ւ վերապրող մըն է։ Եւ վեր­ապ­րողը, բացայայտ է հիմա, չի կրնար վկայել զինքը վեր­ապրողի վե­րա­ծող դէպ­քին մասին։ Յարակարծիք մը ե՞ւս։ Այդ­պէս թող ըլլայ։ Վկայի մահուան դէպքէն ետք վեր­ապ­րողը չի կրնար վկա­յել ինքն իր մէջ վկայի մահուան մասին, որպէս դէպք։

Մարկ Նշանեան

© Ինքնագիր գրական ակումբ, 2013

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Մորիս Բլանշոյ
Հրատարակիչ` Ինքնագիր գրական ակումբ
Էջերի քանակ (A4)` 280
Թարգմանիչ` Մարկ Նշանեան
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978-99941-2-880-8
Հրատարակվել է` 30-11-2015
Ժանրեր` , , ,
Հասանելի ֆորմատեր` PDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

«Ինքնագիր» գրական ակումբն իր անունն ստացել է 2006 թ.` «Ինքնագիր» գրական հանդեսի անունից, բայց կազմակերպությունն էլ, անունն էլ ավելի հին պատմություն ունեն։

2001 թ. մի խումբ գրողների նախաձեռնությամբ ստեղծվեց «Բնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրներն էին Վիոլետ Գրիգորյանը և Վահրամ Մարտիրոսյանը։ 2002-ից Վիոլետ Գրիգորյանի նախաձեռնությամբ սկսվեցին շաբաթական գրական քննարկումներ` յուրաքանչյուր չորեքշաբթի: Սկզբում միայն «Բնագրի» նյութերն էին քննարկվում, հետագայում սահմաններն ընդլայնվեցին` ներառելով արվեստի և հասարակական այլ թեմաներ։

Այժմ Ինքնագիր գրական ակումբը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանում այլընտրանքային և ակտուալ արվեստի ներկայացուցիչներին արտահայտվել, քննարկումների միջոցով զարգացնել իրենց գաղափարները:

Այսուհանդերձ, Ակումբում ամենահաճախ քննարկվող նյութը գրականությունն է։