Էլ. հրատարակչական ծառայություններ

Յուփաբ թիմը մատուցում է համապարփակ էլեկտրոնային հրատարակչական ծառայություններ: Մեր կողմից պատրաստված էլ. գրքերը համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին և ընթեռնելի են բոլոր հանրաճանաչ թվային սարքերով (սմարթֆոններ, պլանշետներ, ընթերցիչներ և այլն): Մենք առաջարկում ենք երկու հիմնական փաթեթ.

Ստանդարտ փաթեթ

 

  • Մինչև 20 վերնագիր պարունակող ակտիվ հղումներով բովանդակության կամ ցանկի կազմում:
  • Մինչև 20 պատկերների, աղյուսակների և այլ տարրերի տեղադրում:
  • Տեքստի (.doc կամ .docx ֆայլ) չափանշում և փոխակերպում համապատասխան ֆորմատի ֆայլի (EPUB, MOBI, PDF և այլն):

Պրոֆեսիոնալ փաթեթ

 

  • Օրիգինալ և գրավիչ շապիկի ձևավորում:
  • Տեքստի սրբագրում և ձևավորում տրված ձևաչափով:
  • Մինչև 40 վերնագիր պարունակող ակտիվ հղումներով բովանդակության կամ ցանկի կազմում:
  • Մինչև 40 պատկերների, աղյուսակների և այլ տարրերի տեղադրում:
  • Երկուղղված (bidirectional) ծանոթագրությունների ներդրում:
  • Տեքստի (.doc կամ .docx ֆայլ) չափանշում և փոխակերպում համապատասխան ֆորմատի ֆայլի (EPUB, MOBI, PDF և այլն):

Անհատական փաթեթ 

  • Դուք կարող եք կազմել Ձեր անհատական փաթեթը՝ օգտվելով վերոնշյալ ծառայությունների ցանկից:

Եթե Դուք չունեք Ձեր գրքի էլեկտրոնային ֆայլը (.doc կամ .docx), մենք կարող ենք OCR ծրագրի միջոցով թվայնացնել Ձեր գիրքը և սրբագրել այն հավելավճարով: Այս տարբերակը շատ ավելի արագ է, որակով և մատչելի, քան ամբողջ տեքստը զրոյից հավաքելը: 

Այս ամենին գումարած՝ Յուփաբ թիմը կարող է օգնել Ձեզ ներկայացնելու Ձեր գրքի էլեկտրոնային տարբերակը բոլոր գլոբալ էլեկտրոնային գրախանութներում (Amazon, Apple iBookstore, Kobo և այլն), ինչպես նաև անվճար հրատարակելու Ձեր գրքի տպագիր տարբերակը և վաճառքի հանելու այն աշխարհի խոշորագույն առցանց գրախանութում` Amazօn-ում:

Հարցերի դեպքում մի վարանեք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

+37455-06-00-20 Արման Վերանյան

+37494-12-09-20 Մհեր Խաչատրյան