Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս ձեռք բերել գիրք և վճարել դրա համար:

Յուփաբում գիրք ձեռք բերելու համար Ձեզ անհրաժեշտ է գրանցվել մեր կայքում, այցելել Ձեր նախընտրած գրքի էջ, ավելացնել այն զամբյուղում, այցելել զամբյուղ և սեղմել վճարել կոճակը: Այնուհետև Ձեզ կառաջարկվի ընտրել վճարման տարբերակներից մեկը, որից հետո Դուք կտեղափոխվեք համապատասխան էջ վճարում կատարելու համար: Վճարելուց հետո գիրքն արդեն կլինի հասանելի Իմ գրքեր բաժնում, որտեղից կարող եք ներբեռնել Ձեզ համար ցանկալի ձևաչափով:

Ի՞նչ է *.EPUB ձևաչափը:

*.EPUB-ը (electronic publication) էլ. գրքերի ամենատարածված ձևաչափն է: Այս ձևաչափի գրքերը կարելի է կարդալ ամենաբազմապիսի սարքերի միջոցով: Ի տարբերություն *.PDF ձևաչափի՝ *.EPUB ձևաչափի գրքերի տեքստը վերադասավորվող է: Այսինքն՝ կախված էկրանի չափից (iPhone, iPad և այլն)՝ տեքստի պարունակությունը կարող է անընդհատ տեղափոխվել և վերադասավորվել: Այս ճկուն սկզբունքը թույլ է տալիս ընթերցողին տեքստի տառատեսակը, տողերի միջև հեռավորությունը և դրա մի շարք այլ հատկություններ հարմարեցնել սեփական նախասիրություններին, ինչպես նաև նշումներ կատարել հետագայում դրանք հեշտ գտնելու համար:
Եթե դուք օգտագործում եք IOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոն կամ պլանշետ, ապա այս ձևաչափը հենց ձեզ համար է: Ներբեռնեք *.EPUB ֆայլը ձեր սարքի մեջ, սեղմեք դրա վրա և այն կբացվի համապատասխան հավելվածի (iBooks կամ Play Books) պատուհանում:

Ի՞նչ է *.MOBI ձևաչափը:

*.MOBI (Mobipocket) ձևաչափը հիմնականում տարածված է Amazon Kindle ընթերցիչ օգտագործողների շրջանում: Ի տարբերություն *.PDF ձևաչափի՝ *.MOBI-ն վերադասավորվող ձևաչափ է: Այսինքն՝ *.MOBI ֆայլի տեքստը ընդունակ է հարմարվելու տվյալ սարքի էկրանի չափին՝ ապահովելով հարմարավետ ընթերցանություն: MOBI ձևաչափը ևս թույլ է տալիս ընթերցողին տեքստի տառատեսակը, տողերի միջև հեռավորությունը և դրա մի շարք այլ հատկություններ հարմարեցնել սեփական նախասիրություններին, ինչպես նաև նշումներ կատարել հետագայում դրանք հեշտ գտնելու համար:

*.MOBI ձևաչափի գրքեր կարելի է կարդալ ոչ միայն Amazon Kindle ընթերցիչի, այլև գրեթե բոլոր սարքերի միջոցով: Դրա համար ուղղակի պետք է համապատասխան Amazon Kindle հավելվածը ներբեռնել և տեղադրել ձեր սարքի մեջ: