Հրատարակել

Յուփաբը բացառիկ հնարավորություն է ընձեռում հայ հեղինակներին ու հրատարակիչներին ինքնուրույն չափանշելու և հրատարակելու միջազգային պահանջներին համապատասխան էլ. գրքեր:

Անվճար հրատարակեք ձեր էլ. գիրքը Յուփաբի միջոցով և վաստակեք գրքի վաճառքից գոյացած գումարի 75%-ը:

Միջազգային չափանիշներին համապաստասխան էլ. գիրք թողարկելու համար անվճար ներբեռնեք մեր «Էլեկտրոնային գրքերի պատրաստման ուղեցույցը»:

Մենք ընդունում ենք *.DOCX կամ *.DOC ձևաչափի ֆայլեր (յունիկոդ կոդավորմամբ հայերեն տառատեսակներով), ստուգում ենք դրանց չափանշման որակը և հրատարակում՝ փոխարկելով *.PDF, *.EPUB և *.MOBI ձևաչափի ֆայլերի: Հակառակ դեպքում դուք կարող եք ուղղակիորեն կայքում վերբեռնել *.PDF, *.EPUB և/կամ *.MOBI ձևաչափի ֆայլեր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Տեսածրված գրքերի (scanned books) վերբեռնումը կայքում արգելվում է: Յուփաբն իրեն իրավունք է վերապահում կայքից հեռացնելու ցածրորակ էլ. գրքերը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հրատարակեք միայն այն գործերը, որոնց հեղինակային իրավունքները պատկանում են ձեզ կամ էլ նրանք, որոնք հանդիսանում են հանրային սեփականություն («Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենք): Որևէ անձի հեղինակային իրավունքը խախտելու ողջ պատասխանատվությունն ընկնում է ձեր ուսերին:

Յուփաբում էլ. գիրք հրատարակելու համար գրանցվեք այստեղ: