Սպասարկման պայմանները

Սույն սպասարկման պայմանները (ստորև՝ «Պայմաններ») հանդիսանում են կատարման համար պարտադիր համաձայնագիր (ստորև՝ «Համաձայնագիր») Ձեր (հեղինակներ, հրատարակիչներ և հաճախորդներ) և http://upub.am/ կայքի (ստորև՝ «Կայք») ղեկավարության (անհատ ձեռնարկատեր Մհեր Խաչատրյան (ՊՀՀ 26.782957, ՀՎՀՀ 66920242), ստորև՝ «Ղեկավարություն») միջև: Պարզության նպատակով Պայմաններում «Հեղինակ» և «Հրատարակիչ» եզրերը կարող են օգտագործվել փոխառփոխ:

Գրանցվելով Կայքում և օգտվելով նրա առաջարկած որևէ ծառայությունից` Դուք անվերապահորեն համաձայնվում եք կատարել սույն Համաձայնագրի բոլոր կետերը: Եթե Դուք համաձայն չեք այդ կետերին, մի օգտվեք Կայքի առաջարկած ծառայություններից:

 

  1. Շնորհումը և Տարածքը

 Հեղինակը սույնով Ղեկավարությանը շնորհում և զիջում է ամբողջ աշխարհում գործող ոչ բացառիկ իրավունք թվայնացված տեսքով հրատարակել, շուկա հանել և վաճառել իր առաջարկները (ստորև՝ «Գործ»):

 

  1. Հրատարակում

 Ղեկավարությունը հրատարակում է բոլոր այն առաջարկները, որոնք չեն խախտում Համաձայնագիրը:

2ա. Գործի հրատարակումն ինչպես որ է

Ղեկավարությունը հրատարակում է Հեղինակի Գործն այնպես, ինչպես այն ուղարկված է մեզ և չի խմբագրում կամ փոփոխում այն: Որոշակի փոփոխություններ կարող են ի հայտ գալ ֆայլի փոխակերպման պատճառով: Ղեկավարությունը չի երաշխավորում Գործի սկզբնական չափանշման ճշգրիտ պահպանումը: Գրքերի չափանշումը հեշտացնելու նպատակով Կայքում հրատարակվել է էլ. գրքերի պատրաստման անվճար ուղեցույց:

2բ. Հրատարակումը Ղեկավարության հայեցողությամբ

 Կայքի Ղեկավարությունը կարող է որոշել չհրատարակել Հեղինակի Գործը կամ կարող է որոշել դադարեցնել Հեղինակի Գործի հրատարակումը որևէ պատճառով կամ առանց որևէ պատճառի և համապատասխան ծանուցման: Բացի սույն Պայմանների կոպիտ խախտման դեպքերից՝ Ղեկավարությունն անելու է ամեն ինչ Հեղինակին էլ. փոստով պատշաճ ծանուցում ուղարկելու ու ցուցումներ տալու համար առ այն, թե ինչպես շտկել այն խնդիրները, որոնք խանգարում են Ղեկավարությանը հրատարակել տվյալ Գործը:

2գ. Վատ չափանշված գործերի հեռացումը

 Կայքի «Հրատարակել» բաժնում բոլոր հեղինակներն և հրատարակիչները տեղեկացվում են, որ մինչ իրենց գործերը հրատարակելն անհրաժեշտ է Կայքից ներբեռնել մեր անվճար ուղեցույցը և աչալրջորեն ծանոթանալ դրանում տեղ գտած էլ. գրքերի չափանշման պահանջներին: Ղեկավարությունը կարող է առանց նախազգուշացնելու փակել այն հեղինակների ու հրատարակիչների հաշիվները, որոնք բացեիբաց կերպով անտեսում են չափանշման պահանջները: Մենք հորդորում ենք բոլոր հեղինակներին չվատնել մեր ընթերցողների ժամանակը վատ չափանշված գործերով:

 

3. Հեղինակի իրավախախտ կամ վարկաբեկիչ գործերի հեռացումը

Որևէ անձի հեղինակային իրավունքը խախտելու ողջ պատասխանատվությունն ընկնում է տվյալ Հեղինակի կամ Հրատարակչի ուսերին: Ղեկավարությունը լուրջ է վերաբերվում իրավախախտումների մասին բողոքներին և կարող է անհապաղ միջոցներ ձեռնարկել իր իրավունքների խախտման մասին որևէ անձից բողոք ստանալու դեպքում: Որպես կանոն, Հեղինակի նյութից տուժած կամ վարկաբեկված անձից գրավոր ծանուցում ստանալուն պես Ղեկավարությունը հեռացնում է Հեղինակի Գործը և իրեն իրավունք է վերապահում Կայքից հեռացնելու Հեղինակի կամ Հրատարակչի և նրա Գործի մասին ողջ տեղեկատվությունը: Դուք հաստատում եք, որ եթե խախտեք որևէ անձի հեղինակային իրավունքը, կարող եք զրկվել Կայքի միջոցով ձեռք բերված ցանկացած հասույթից, և Ձեր հաշիվը կարող է հեռացվել առանց ծանուցման:

 

4. Հեղինակային իրավունքը

Գործի հեղինակային իրավունքը պատկանում է այն անձին, որին Հեղինակը նշում է որպես հեղինակային իրավունքի իրավատեր: Միայն Հեղինակն է պատասխանատու իր հեղինակային իրավունքը մտավոր սեփականության համապատասխան պետական մարմնում գրանցելու և հեղինակային իրավունքի մասին ծանուցումը հեղինակային իրավունքի էջում կամ Գործի այլ ակնառու տեղում տեղադրելու համար:

 

5. Թվային փոխարկման ձևաչափերը

 Հեղինակը պետք է իր Գործը ներկայացնի *.DOCX կամ *.DOC ձևաչափի ֆայլի տեսքով: Կայքը փոխարկում է Գործը *.PDF, *.EPUB և *.MOBI ձևաչափի ֆայլերի և հրատարակում է այն: Հակառակ դեպքում Հեղինակը կարող է ուղղակիորեն Կայքում վերբեռնել *.PDF, *.EPUB և/կամ *.MOBI ձևաչափի ֆայլեր:  Հեղինակը կամ Հրատարակիչը իրավունք չունի ինքնուրույն վաճառելու կամ տարածելու իր ֆայլի` Կայքի կողմից ստեղծված փոխարկումներն այլ եղանակներով առանց Ղեկավարության գրավոր թույլտվությունը նախօրոք ստանալու (այլ կերպ ասած՝ Դուք չեք կարող Կայքն օգտագործել որպես ֆայլերի փոխարկման անվճար  ծառայություն): Դուք հաստատում եք, որ եթե խախտեք այս պահանջը, կարող եք զրկվել Կայքի միջոցով ձեռք բերված ցանկացած հասույթից, և Ձեր հաշիվը կարող է հեռացվել առանց ծանուցման:

 

6. Եկամտամասը

 6ա. Եկամտամասի չափը

Ղեկավարությունը չի վաճառում որևէ ապրանք և չի առաջարկում որևէ վճարովի ծառայություն: Այն հանդիսանում է միջնորդ, որի միջոցով Հեղինակը կամ Հրատարակիչն իրենց գործերը վաճառում են հաճախորդներին՝ Ղեկավարությանը թողնելով դրանց վաճառքի գնից գոյացած գումարի 25%-ը: Ղեկավարությունը պարտավորվում է Կայքով իրականացվող էլ. գրքերի վաճառքի գնից ստացված գումարի 75%-ը փոխանցել տվյալ Հեղինակին կամ Հրատարակչին: Փոխանցման նվազագույն սահմանաչափը 5.000 ՀՀ դրամ է: Մնացած հարցերը կարգավորվում են Ղեկավարության և Հեղինակի կամ Հրատարակչի միջև նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

6բ. Անվճար օրինակներ

Հեղինակը կարող է էլ. փոստով սեփական Գործի անվճար օրինակներ ուղարկել տարբեր անձանց, նույնիսկ եթե նա սովորաբար գումար է գանձում այդ Գործի համար: Այդուհանդերձ, Կայքում ստեղծված ֆայլերը չեն կարող զանգվածաբար ներբեռնվել բլոգերի, ինտերնետային կայքերի կամ Կայքի տիրույթից դուրս գտնվող այլ աղբյուրների միջոցով:

 

7. Հեղինակի երաշխիքները

 Գործը Կայքում վերբեռնելով՝ Դուք համաձայնություն եք տալիս, որ ներքոշարադրյալ երաշխիքներից ցանկացածի խախտումը կարող է հանգեցնել Ձեր հաշվի անհապաղ հեռացմանը և կուտակված հասույթից զրկմանը:

7ա. Ձեր Գործը  Կայքում հրատարակման ներկայացնելով՝ Դուք, լինելով Հեղինակ կամ Հրատարակիչ, երաշխավորում և հաստատում եք, որ Գործը (գիրքը) ամբողջական է, և որ Հեղինակը՝

  • Գործի միակ հեղինակն է:
  • Սույնով Ղեկավարությանը շնորհվող իրավունքների սեփականատերն է:
  • Չի զիջել կամ գրավադրել այդ իրավունքները և չի կնքել որևէ համաձայնագիր, որը հակասում է սույնով Ղեկավարությանը տրվող իրավունքներին: Նա համաձայն է չանել վերոնշյալ ոչ մի գործողություն առանց նախապես Կայքից իր գործը հեռացնելու:
  • Լիովին իրավազոր է, իրավասու և լիիրավ կնքել սույն Համաձայնագիրը և շնորհել սույնով տրվող իրավունքները:

7բ. Դուք նաև երաշխավորում եք, որ Գործը չի պարունակում նյութ, որը՝

 Խախտում է մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, զրպարտական է կամ խախտում է ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի որևէ անհատական կամ ցանկացած այլ իրավունք (ներառյալ որևէ մեկի անձնական էլեկտրոնային հասցեի հրապարակումը առանց նրա թույլտվության):

  • Կխախտի Ձեր համաձայնագրերից որևէ մեկը կամ կբացահայտի ցանկացած տեղեկատվություն, որը Ձեզ է տրամադրված այն չհրապարակելու կամ չբացահայտելու պայմանով:
  • Այլ գործի գրագողություն կամ գրահենություն է կամ խախտում է որևէ հեղինակային իրավունք, ապրանքանիշի նկատմամբ իրավունք կամ սեփականության այլ իրավունք:
  • Պարունակում է արտադրանքի կամ ծառայության գովազդ կամ նպատակաուղղված է որպես արտադրանքի կամ ծառայության գովազդի կամ գնման առաջարկի տարածմանը:
  • Պարունակում է ոչ ամբողջական տեղեկատվություն և ընթերցողին դրդում է մուտք գործել արտաքին աղբյուրներ կամ ծառայություններ, որոնք գրանցում կամ վճար են պահանջում:

 

8. Վերջնական օգտագործողներ

Վերջնական օգտագործողները հեղինակները, հրատարակիչները և հաճախորդներն են: Հաճախորդները  նրանք են, ովքեր վճարում են Հեղինակի սահմանած վճարը Գործը ձեռք բերելու համար: Հաճախորդը կարող է օգտագործել Գործի իր օրինակը անձնական հաճույքի համար` հեղինակային իրավունքի մասին օրենքի ու սույն Համաձայնագրի կետերին համաձայն:

8ա. Օգտագործման իրավունքը

 Գնված գործեր. Որպես Վերջնական օգտագործող, Դուք հաստատում եք, որ Կայքում ներկայացված բոլոր գործերը արտոնված են Կայքի Վերջնական օգտագործողների կողմից օգտագործվելու համար և չեն կարող ենթաարտոնվել կամ վերավաճառվել: Եթե Դուք գնում եք որևէ գործ, Դուք ստանում եք ոչ բացառիկ, չփոխանցելի և տարածման ոչ ենթակա օգտագործման իրավունք: Այլ կերպ ասած՝ Դուք ազատ եք օգտվել դրանից Ձեր հաճույքի համար, բայց իրավունք չունեք կիսել, վաճառել կամ տարածել գործը այլոց շրջանում:

8բ. Վճարները և ծառայությունները

 Կայքն օգտագործելով՝ հաճախորդները համաձայնություն են տալիս վճարել Հեղինակի կամ Հրատարակչի կողմից սահմանված ու Կայքում գնման պահին ներկայացված վճարները: Հեղինակն ինքն է սահմանում իր Գործերի գինը: Վերջնական օգտագործողը հնարավորություն կունենա տեսնել և ընդունել էլ. գրքի գինը մինչև վճարելը: Բոլոր գնումները վերջնական են, և վճարը վերադարձման ենթակա չէ: Եթե այլ բան սահմանված չէ, բոլոր վճարները նշված են հայկական դրամով: Դուք պատասխանատու եք բոլոր վճարների և Կայքը Ձեր կողմից օգտագործելու հետ առնչվող կիրառելի հարկերի վճարման համար:

 

  1. Դադարեցումը

Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի առանց ծանուցման դադարեցնել այս Համաձայնագիրը: Կայքում գրանցված օգտատերերը կարող են ցանկացած պահի դադարեցնել իրենց անդամակցությունը, իսկ Կայքի հեղինակները կամ հրատարակիչները կարող են ցանկացած ժամանակ հեռացնել իրենց գրքերը: Այդուհանդերձ, ձեռք բերված գրքերը չեն հեռացվելու հաճախորդների հաշիվներից:

 

10. Այլ դրույթներ

 10ա. Ամբողջ Համաձայնագիրը

 Սույն Համաձայնագիրը կողմերի միջև առկա ամբողջ Համաձայնագիրն է:

10բ. Ղեկավարող օրենքը. ամբողջականությունը

 Սույն Համաձայնագիրը ղեկավարվում և մեկնաբանվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենքների համաձայն: Եթե սույն Համաձայնագրի որևէ մաս անվավեր է ճանաչվում, կողմերը համաձայն են, որ այդ անվավերությունը չի ազդում Համաձայնագրի մնացած մասերի վավերականության վրա:

10գ. Հաստատում

 Օգտվելով Կայքի ծառայություններից՝ Դուք հաստատում եք, որ կարդացել եք սույն Համաձայնագիրը, հասկացել եք այն և կատարելու եք դրա բոլոր կետերը: