Գրքի մանրամասներ

Ակունք. Գիտամեթոդական և ուսումնամեթոդական հոդվածների ժողովածու

Ակունք. Գիտամեթոդական և ուսումնամեթոդական հոդվածների ժողովածու

Էլ․ տարբերակ Անվճար

1960 – ական թվականների խորհրդահայ պատմագրության մեջ կարևորագույն տեղ է զբաղեցրել Մերձավոր և Միջին Արևելքի հայկական համայնքների պատմության ուսումնասիրության հիմնախնդիրը: Խնդրո առարկա ժամանակաշրջանում, hայկական համայնքների պատմության պատմագրությունը գրեթե զերծ էր հրապարակախոսական, գաղափարախոսական-քարոզչական նկարագրից: Ճիշտ է, նրա տեսական հիմքում նախկինի պես ընկած էին մարքսիզմ-լենինիզմի համապատասխան դրույթները, բայց մարքսիզմ լենինիզմ դասականների գործերից բերված քաղվածքները հաճախ արգելք չէին հանդիսանում գնահատականների օբյեկտիվության համար, առավել ևս, երբ խնդիրը վերաբերում էր այդ համայնքների ձևավորման ու զարգացման առավել վաղ ժամանակահատվածի գնահատությանը:

Հեղինակ` Ա. Ներսիսյան (գլխավոր խմբագիր)
Հրատարակիչ` ԵՊՀ Հրատարակչություն
Էջերի քանակ (A4)` 158
Գրքի լեզուն` հայերեն
Հրատարակվել է` 15-06-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` PDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում կայացավ համալսարանի բացումը: Արարողությունը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Մասնակցում էին վարչապետ Ալ. Խատիսյանը, Հանրապետության մյուս ղեկավարները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դեսպանները:

Նույն օրը` 1920թ. հունվարի 31-ին, համալսարանը լույս ընծայեց առաջին թերթը`«Հայաստանի համալսարան» խորագրով` փաստորեն սկիզբ դնելով համալսարանական հրատարակչությանը:

Առաջին գիրքը ևս լույս է տեսել Ալեքսանդրապոլում: Սիրական Տիգրանյանը թարգմանել էր ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որից հետո տպագրվել է այդ առարկայի դասախոսությունը:

Շատ ուշագրավ է, թե ովքեր էին համալսարանական առաջին գրքերի հեղինակները և ինչպիսի սկիզբ է ունեցել ԵՊՀ հրատարակչական գործը:

ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերից շատերը շահել են պատվավոր մրցանակներ:

ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության ճանաչված մտավորականներ Վսեվոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյան (1998-2014):

Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը:

Այցելել պաշտոնական կայք