Գրքի մանրամասներ

Գարեգին Նժդեհի ստեղծագործություններին բնորոշ լեզուաոճական միջոցները

Գարեգին Նժդեհի ստեղծագործություններին բնորոշ լեզուաոճական միջոցները

Էլ․ տարբերակ Անվճար

Աշխատութիւնն ամբողջական ուսումնասիրութիւն է` նուիրուած Գարեգին Նժդեհի ստեղծագործութիւնների լեզուին ու ոճին: Կատարուած է փաստական առատ նիւթի հիման վրա, սիրով ու ջերմութեամբ` որպէս երախտիքի ու գնահատանքի խօսք: Առաջին անգամ ընթերցողին են ներկայացուած հեղինակի ճոխ ու յուզառատ լեզուի եւ ոճի աչքի զարնող կողմերը (գրաբարի եւ արեւմտահայերէնի տարրերի գործածութիւն, պատկերաւորման եւ ճարտասանական միջոցներ, կուռ ու մատչելի շարադրանքի եղանակներ): Ցոյց է տրուած, որ դրանք հաւասարապէս առկայ են գիտական, հրապարակախօսական, յուշագրական երկերում, պաշտօնական գրութիւններում, նամակներում, զինուորական կոչերում ու հրամաններում:

Ի տարբերութիւն մամուլի եւ սոցիալական ցանցերի որոշ հրապարակումների, որոնցում կարծես ձգտում են թարգմանել Նժդեհին ժամանակակից լեզուով, փոխում են ուղղագրութիւնը, այստեղ պահպանուած է թէ´ նրա լեզուն, թէ´ աւանդական ուղղագրութիւնը:

Գիրքը նախատեսուած է բանասէրների համար ընդհանրապէս, նժդեհագիտութեան հարցերով զբաղուողների համար` մասնաւորապէս եւ, իհարկէ, բոլոր այն հայերի, որոնց համար թանկ է Գ. Նժդեհի անուան հետ կապուած ցանկացած ուսումնասիրութիւն:

Հեղինակ` Երջանիկ Գեւորգեան, Սուսաննա Գեւորգեան
Հրատարակիչ` ԵՊՀ Հրատարակչություն
Էջերի քանակ (A4)` 195
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978-5-8084-2002-1
Հրատարակվել է` 15-06-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` PDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում կայացավ համալսարանի բացումը: Արարողությունը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Մասնակցում էին վարչապետ Ալ. Խատիսյանը, Հանրապետության մյուս ղեկավարները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դեսպանները:

Նույն օրը` 1920թ. հունվարի 31-ին, համալսարանը լույս ընծայեց առաջին թերթը`«Հայաստանի համալսարան» խորագրով` փաստորեն սկիզբ դնելով համալսարանական հրատարակչությանը:

Առաջին գիրքը ևս լույս է տեսել Ալեքսանդրապոլում: Սիրական Տիգրանյանը թարգմանել էր ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որից հետո տպագրվել է այդ առարկայի դասախոսությունը:

Շատ ուշագրավ է, թե ովքեր էին համալսարանական առաջին գրքերի հեղինակները և ինչպիսի սկիզբ է ունեցել ԵՊՀ հրատարակչական գործը:

ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերից շատերը շահել են պատվավոր մրցանակներ:

ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության ճանաչված մտավորականներ Վսեվոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյան (1998-2014):

Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը:

Այցելել պաշտոնական կայք