Գրքի մանրամասներ

Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները

Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները

Էլ․ տարբերակ Անվճար

Սույն գրքի առաջին իսկ էջերում կարդում ենք, որ նրա ստեղծման բունշարժառիթը եղել են վերջին տասնա մյակում Թուրքիայի` Եվրո պային որպեսլիիրավ անդամ միանալու եռանդուն ջան քերը: Թուրքիան եւ նրա քրիստոնյափոքրամասնությունները¦ գրքով նրա հեղինակ` պատմա գի տության եւ աստվածաբանության դոկտորի գիտական աստիճաններին արժանացած Վիլհելմ Բաումը ձգտում է բաց անել Եվրոպայի հասա րա կայնության եւ նրանց առաջնորդ ների աչքերը` բացահայտելով Թուրքիայի պատմության բազմաթիվ մութ եւ ամոթալի էջերը: Կարեւոր մի խնդիր, որը դժվար թե կարողանար նույն հաջողությամբ իրագործել որեւէ այլ գիտնական, նկատի ունենալով, որ Վիլհելմ Բաումը` Մերձավոր Արեւելքի պատմությանն ու մշակույթին վերաբերող իր բազ մաթիվ արժեքավոր մենագրություններով իրա վամբ համարվում է իր բնագավառի մեծ փորձագետը: Բաումը բազմիցս ուղեւորվել է Թուրքիա  եւ  ամեն անգամ այնտեղ որոշ ժամանակ անցկացնելով` մոտիկից ծանոթացել է երկրին, նրա ժողովրդի բարք ու վարքին, ինչպես նաեւ քրիս տո նյա փոքրամաս նությունների հեռավոր եւ մոտ անցյալին:
Վիլհելմ Բաումը իր §Թուրքիան եւ նրա քրիստոնյա փոքրամասնությունները¦ գրքի գերմաներեն բնագիրը հրատարակել է 2005 թ. իր իսկ հիմնած`Ավստրիայի Քլագենֆուրթ (Klagenfurt) քաղաքի հայտնի Քիթաբ (Kitab) հրատարակչությունում: Ընթերցողների է?լ ավելի մեծ շրջանակ ընդգրկելու նպատակով, 2006-ին նա լույս է ընծայել գրքի անգլերեն թարգմանու թյունը: Ներկա հատորը Բաումի գրքի երրորդ հրատարակությունն է` այս անգամ հայերեն թարգմանությամբ:

Հեղինակ` Բաում Վ.
Հրատարակիչ` ԵՊՀ Հրատարակչություն
Էջերի քանակ (A4)` 220
Թարգմանիչ` Դ. Սաքայան,Է. Մակարյան
Գրքի լեզուն` հայերեն
Հրատարակվել է` 16-06-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` PDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում կայացավ համալսարանի բացումը: Արարողությունը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Մասնակցում էին վարչապետ Ալ. Խատիսյանը, Հանրապետության մյուս ղեկավարները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դեսպանները:

Նույն օրը` 1920թ. հունվարի 31-ին, համալսարանը լույս ընծայեց առաջին թերթը`«Հայաստանի համալսարան» խորագրով` փաստորեն սկիզբ դնելով համալսարանական հրատարակչությանը:

Առաջին գիրքը ևս լույս է տեսել Ալեքսանդրապոլում: Սիրական Տիգրանյանը թարգմանել էր ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որից հետո տպագրվել է այդ առարկայի դասախոսությունը:

Շատ ուշագրավ է, թե ովքեր էին համալսարանական առաջին գրքերի հեղինակները և ինչպիսի սկիզբ է ունեցել ԵՊՀ հրատարակչական գործը:

ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերից շատերը շահել են պատվավոր մրցանակներ:

ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության ճանաչված մտավորականներ Վսեվոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյան (1998-2014):

Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը:

Այցելել պաշտոնական կայք