Գրքի մանրամասներ

Հայաստանի-Հանրապետության-պետական-անվտանգության-համակարգի-ձևավորումը-և-գործունեությունը-1918-1920-թթ.

Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ձևավորումը և գործունեությունը 1918 – 1920 թթ.

3.00 out of 5 based on 1 customer rating
(1 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ Անվճար

Մենագրությունում սկզμունքորեն նոր մոտեցում է ցուցաμերվում քննարկվող հիմնահարցերին, պարզաμանվում է Հայաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ. ընթացած ազգային-պետական անվտանգության համակարգի ձևավորման գործընթացներին, կառավարության դիրքորոշմանը և գործունեությունը պետական անվտանգության համակարգի կարևորագույն օղակների` հետախուզական և հակահետախուզական ծառայության, ՆԳՆ ուժային կառույցների, միլիցիայի և այլ մարմինների կազմակերպման ու ուղղորդման գործում: Մենագրությունում նորովի են բացահայտվում հետախուզության և բանակի փոխհարաբերության ու ռազմաքաղաքական ուժերի հայեցակարգերը: Նախատեսված է պատմաբանների, միջազգայնագետների, քաղաքագետների և լայն հասարակության համար:

Հեղինակ` Վանիկ Վիրաբյան
Հրատարակիչ` ԵՊՀ Հրատարակչություն
Էջերի քանակ (A4)` 746
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 978-5-8084-1955-1
Հրատարակվել է` 09-06-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` PDF

  1. 3 out of 5

    :

    I need to read the book before interpreting it

Մեկնաբանել և գնահատել

ԵՊՀ հրատարակչության անցած ուղին սերտորեն կապված է Մայր բուհի իննսունամյա գործունեությանը, որի ընթացքում հրատարակել է ավելի քան 5500 անուն գիրք:

Նոր էր հիմնվել Հայաստանի առաջին Հանրապետությունը, 1918թ. հոկտեմբերին Թիֆլիսում հրավիրվում է հատուկ խորհրդակցություն` Հայաստանում համալսարանական տիպի դպրոց հիմնելու մասին: Քննարկմանը մասնակցել են ապագա համալսարանի առաջին ռեկտոր` Սանկտ Պետերբուրգում, Փարիզում, Բրյուսելում իրավագիտություն ուսանած, նաև դասավանդած Յուրի Ղամբարյանը, ՀՀ Հանրային կրթության նախարարի տեղակալ` Փարիզի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների շրջանավարտ Դավիթ Զավրյանը, համալսարանական առաջին գրքի նախաձեռնող, Գևորգյան ճեմարանի երկարամյա մանկավարժ Սիրական Տիգրանյանը: Որոշման մեջ ասված է. «Ստեղծել դպրոց կամ դասընթացներ, որոնք կպատրաստեն մասնագետներ` վերջնական նպատակ ունենալով այն դարձնել համալսարան»:

1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում կայացավ համալսարանի բացումը: Արարողությունը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Մասնակցում էին վարչապետ Ալ. Խատիսյանը, Հանրապետության մյուս ղեկավարները, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի և այլ երկրների դեսպանները:

Նույն օրը` 1920թ. հունվարի 31-ին, համալսարանը լույս ընծայեց առաջին թերթը`«Հայաստանի համալսարան» խորագրով` փաստորեն սկիզբ դնելով համալսարանական հրատարակչությանը:

Առաջին գիրքը ևս լույս է տեսել Ալեքսանդրապոլում: Սիրական Տիգրանյանը թարգմանել էր ամերիկացի նշանավոր փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» ուսումնամեթոդական ձեռնարկը, որից հետո տպագրվել է այդ առարկայի դասախոսությունը:

Շատ ուշագրավ է, թե ովքեր էին համալսարանական առաջին գրքերի հեղինակները և ինչպիսի սկիզբ է ունեցել ԵՊՀ հրատարակչական գործը:

ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերից շատերը շահել են պատվավոր մրցանակներ:

ԵՊՀ հրատարակչությունը ղեկավարել են Հանրապետության ճանաչված մտավորականներ Վսեվոլոդ Սկաբյոլկինը (1957), Արմեն Հակոբյանը (1957-1964), Արամայիս Ասրյանը (1964-1976), Գառնիկ Անանյանը (1976-1985), Բաբկեն Հարությունյանը (1986-1988), Սարգիս Փանոսյանը (1988-1994), Դավիթ Գասպարյանը (1994-1998), Պերճ Ստեփանյան (1998-2014):

Այժմ «ԵՊՀ հրատարկչությունը» ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանը:

Այցելել պաշտոնական կայք