Գրքի մանրամասներ

Անկում

Անկում

5.00 out of 5 based on 3 customer ratings
(3 մեկնաբանություն)

Էլ․ տարբերակ Անվճար

Ֆրանսիացի նշանավոր թատերագիր, թատերգակ, էսսեիստ և փիլիսոփա Ա. Կամյուի (1913-1960) «Անկում» վիպակը լույս տեսավ 1956 թվականին։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի. ինչպես նշվել է՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսական ժառանգության յուրօրինակ համառոտագրությունն է, ուր, ասես ոսպնյակում, ի մի են բերված ստեղծագործական գրեթե բոլոր մոտիվները։ Իր հերոսի ինքնախոստովանությամբ՝ Ա. Կամյուն տվել է ժամանակակից մարդու ներաշխարհի ամբողջական և ուրույն մի համայնապատկեր, որը, կարելի է ասել, բնութագրական է դարաշրջանի իմաստով։ Վիպակի հիմնական խնդիրը համատարած անկման պատմություն կերտելն է, որում բացահայտված են ստի, կեղծիքի, փարիսեցության, աբսուրդի (իր բոլոր դրսևորումներով), մարդկային հարաբերությունների ենթագիտակցական այլասերման, օտարման, խորթացումի հոգևոր, հոգեբանական, սոցիալական և բարոյական հիմքերը։

Հեղինակ` Ալբեր Կամյու
Հրատարակիչ` ՅԱՎՐՈՒՀՐԱՏ
Թարգմանիչ` Գր. Քեշիշյան
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 5-8079-0277-7
Հրատարակվել է` 29-09-2015
Ժանրեր` , ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobi

  1. 5 out of 5

    :

    հետաքրքիր է !

  2. 5 out of 5

    :

    ))

  3. 5 out of 5

    :

    Lav

Մեկնաբանել և գնահատել

ՅԱՎՐՈՒՀՐԱՏ նախագիծը նպատակ ունի խթանել հայերեն էլեկտրոնային գրքերի ստեղծումը և տարածումը և, ընդհանրապես, էլեկտրոնային գրահրատարակչությունը Հայաստանում՝ լինելով առաջիններից մեկը ոլորտում։