Գրքի մանրամասներ

Ապրելու արվեստը։ Գիրք1: Փիլիսոփայական առակներ

Ապրելու արվեստը։ Գիրք1: Փիլիսոփայական առակներ

Էլ․ տարբերակ 1,000 AMD

Ժողովածուում տեղ գտած ամենատարբեր առակների միջոցով որոշակի կենսափիլիսոփայություն է մատուցվում ընթերցողներին։ Գրքում ընդգրկված են ձեն առակներ, բուդդիստական, հնդկական, արևելյան, ժամանակակից առակներ, որոնք հայերեն լույս են տեսնում առաջին անգամ։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանի համար։

Սույն ժողովածուն «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորյակներից բաղկացած գրքաշարի 1-ին հատորյակն է: Ժողովածուի հրատարակումից հետո ընթերցողներից այնքան մեծ թվով դրական արձագանքներ ստացվեցին, որ հեղինակը որոշեց շարունակել նոր ժողովածուներ կազմելը: Այդպես մեկը մյուսի ետևից լույս տեսան «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» գրքաշարի 10 հատորյակները:

Ծանոթանալ գրքին
Հեղինակ` Հրաչյա Ամիրյան
Հրատարակիչ` upub.am
Էջերի քանակ (A4)` 80
Գրքի լեզուն` հայերեն
ISBN` 99930–2–291–8
Հրատարակվել է` 03-03-2016
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` ePubMobiPDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել

Հրաչյա Ամիրյանը մասնագիտությամբ հոգեբան է: 15 տարուց ավել վարում է հոգեբանական սեմինարներ, տրենինգներ, դասընթացներ, զբաղվում է կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումներով: Իրականացնում է անհատական հոգեբանական կոնսուլտացիաներ: Դասավանդել է մի շարք բուհերում: Հեղինակ է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի և ժողովածուների: Այդ թվում. «Կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի հիմունքներ» մասնագիտական ձեռնարկի, որը հայերեն լեզվով առաջին և միակ ձեռնարկն է այդ բնագավառի վերաբերյալ: Առավել հայտնի է նաև Հրաչյա Ամիրյանի «Ապրելու արվեստը: Հոգեբանափիլիսոփայական առակներ» 10 հատորներից բաղկացած ժողովածուների շարքը: Հրաչյա Ամիրյանի գրքերն ընթերցողների շրջանում մեծ մասսայականություն են վայելում: Դրանցից շատերը վերահրատարակվել են: