Գրքի մանրամասներ

Աշխատանք համացանցում

Աշխատանք համացանցում

Էլ․ տարբերակ 2,700 AMD

Շատերս ենք բազմիցս լսել, որ համացանցը լայն հնարավորություններ է ընձեռնում ինչպես մասնագիտական և ոչ մասնագիտական աճի, այնպես էլ ֆինանսական կայունության ձեռքբերման համար: Լսել ենք նաև, որ որոշ մարդիկ աշխատում են համացանցում, տանից կամ որևէ սրճարանից: Սակայն, շատերս չգիտենք՝ ինչ աշխատանք են անում կամ որտեղից են գտնում այդ աշխատանքը, բարձր են վարձատրվում, թե՝ ոչ: Հենց այս հարցերի պատասխանն է փորձել գտնել մեր կողմից իրականացված հետազոտությունը:
Արդյունքում գրքի տեսքով Ձեզ ենք ներկայացնում այն աշխատանքների ցանկը, որոնք առկա են համացանցում, բաց են ՀՀ քաղաքացիների համար, օրինական են և վստահելի: Գրքում ներկայացված են աշխատանքների նկարագրությունները, դիմելու կարգերը, ինչպես նաև հղումները, որոնց միջոցով կարող եք տեսնել աշխատանքի վերաբերյալ հայտարարությունները: Ներկայացված են աշխատանքներ կամ հնարավորություններ հետևյալ մասնագետների համար՝ թարգմանիչներ, ձայնային կամ վիդեո ֆայլերի տեքստային վերարտադրողներ, տեքստեր հավաքագրողներ, առցանց դասավանդողներ կամ դասապատրաստողներ, նկարիչներ, հոդվածագիրներ, լրագրողներ, թվային մարքեթինգի և վաճառքի մասնագետներ:

Հեղինակ` Susanna Gevorgyan
Հրատարակիչ` upub.am
Էջերի քանակ (A4)` 67
Գրքի լեզուն` հայերեն
Հրատարակվել է` 03-07-2019
Ժանրեր` ,
Հասանելի ֆորմատեր` PDF

Մեկնաբանություն և գնահատական

Ներկայումս մեկնաբանություններ և գնահատականներ չկան

Մեկնաբանել և գնահատել