Էլ․ տարբերակ 499 AMD
Լուի Արագոնի(1897-1982) «Իռենի ճեղքը» (Le Con d’Irène) առաջին անգամ տպագրվել է 1928 թ., անստորագիր: Վիպակը մեծ աղմուկ է հանում և ոստիկանությունը արգելում է այն և հրատարակման դեմ դատական գործ է բացվում: Արագոնը պատասխանատվությունից խուսափելու համար ստիպված է լինում դատարանում հրաժարվել, որ ինքն է հեղինակը:
Վեպի իրական սյուժեն ֆրանսիական երկաթյա մայրիշխանության և, ընդհանրապես` կանացի պոտենցիայի հաղթարշավի գիտակցության նկարագրությունն է: Երեք սերունդ` բառի ուղիղ և փոխաբերական իմաստով կաթվածահար տղամարդը ականատես է իր ընտանիքի կանանց աստիճանական փչացմանը. աստվածավախ կնոջից մինչև կնասեր դուստրը` Վիկտուարը և հեշտամոլ թոռնուհին` Իռենը: Կանայք տիրանում, օգտագործում, շահագործում են շրջապատում գտնվող բոլոր տղամարդկանց: Դիպուկ և մարգարեական եզրակացություն` «կանանց հաղթարշավը և նրանց հպարտ առողջությունը»:
You must be logged in to post a review.
«Ինքնագիր» գրական ակումբն իր անունն ստացել է 2006 թ.` «Ինքնագիր» գրական հանդեսի անունից, բայց կազմակերպությունն էլ, անունն էլ ավելի հին պատմություն ունեն։
2001 թ. մի խումբ գրողների նախաձեռնությամբ ստեղծվեց «Բնագիր» գրական հանդեսը, որի խմբագիրներն էին Վիոլետ Գրիգորյանը և Վահրամ Մարտիրոսյանը։ 2002-ից Վիոլետ Գրիգորյանի նախաձեռնությամբ սկսվեցին շաբաթական գրական քննարկումներ` յուրաքանչյուր չորեքշաբթի: Սկզբում միայն «Բնագրի» նյութերն էին քննարկվում, հետագայում սահմաններն ընդլայնվեցին` ներառելով արվեստի և հասարակական այլ թեմաներ։
Այժմ Ինքնագիր գրական ակումբը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանում այլընտրանքային և ակտուալ արվեստի ներկայացուցիչներին արտահայտվել, քննարկումների միջոցով զարգացնել իրենց գաղափարները:
Այսուհանդերձ, Ակումբում ամենահաճախ քննարկվող նյութը գրականությունն է։
nona – :
hrashali girq………